Հաշմանդամություն ունեցողների համար կայանատեղին կնշվի այլ գույնով․ նախագիծ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
Բոլորը

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Հիմնական զեկուցող, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը նշեց, որ ներկայումս համայնքային վճարովի ավտոկայանատեղերը, որպես տարբերակիչ միջոց և պարտադիր տարր, առանձնացվում են կարմիր գույնի գետնանշումներով, որոնցում թեև առկա են առանձին հատվածներ՝ նախատեսված միայն հաշմանդամություն ունեցող անձանց մեքենաների կայանման համար, սակայն գործնականում գույնի միատոնության պատճառով չեն տարբերակվում այլ վարորդների կողմից:

Ներկայումս նաև կիրառվում է ընդհանուր մոտեցում վճարման դրույքաչափերի վերաբերյալ, և համայնքային վճարովի ավտոկայանատեղերն առանձնացված չեն ըստ գոտիականության: Ըստ գոտիականության առանձնացված չեն նաև ծառայողական ավտոկայանատեղերի կազմակերպման համար կիրառվող դրույքաչափերը:

Այս բացերը լրացնելու համար առաջարկվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար կարմիր գույնի գծանշումը փոխել այլ գույնով ու ձևով, որը կսահմանի կառավարությունը, նաև գոտիավորել:
Կլինեն առանձնացված հատվածներ ու տարբերակված դրույքաչափեր:

Նախագիծը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ:

Մանրամասները՝ տեսանյութում։