ԱԺ աշխատանքները բոյկոտելը քաղաքական առումով ոչ ցանկալի է, բայց իրավական տեսանկյունից ոչինչ չի փոխվի․ Վարդանյանը՝ ընդդիմադիրների մանդատները վայր դնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովը կշարունակի աշխատել բնականոն հունով՝ անկախ նրանից՝ «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի ցուցակի հաջորդ թեկնածուները մանդատներ կվերցնեն, թե ոչ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Պետաիրավական հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ մեկնաբանելով տեղեկությունը, թե «Հայաստան» ընդդիմադիր դաշինքը չի կարողանա համալրել իր շարքերը, քանի որ մանդատները վայր դրած պատգամավորներին, ըստ էության, ոչ ոք չի փոխարինի։
Պատգամավորի խոսքով՝ խորհրդարանն անկախ իրավիճակի հետագա զարգացումից կշարունակի իր աշխատանքը։

«Քաղաքական տեսանկյունից օրենսդիր մարմնի աշխատանքի բոյկոտ ցանկալի չէ, սակայն իրավունքի տեսանկյունից առկա մանդատների համալրումից հրարաժվելը ոչ մի կերպ չի կարող անդրադառնալ Ազգային ժողովի հետագա գործունեության վրա։ Խորհրդարանը բնականոն հունով կշարունակի իր աշխատանքը»,- նշեց Վարդանյանը։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի մի քանի պատգամավոր հայտարարել է մանդատները վայր դնելու մասին։ Նախօրեին դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հայտարարել էր խորհրդարանում աշխատանքը դադարեցնելու մասին։ Կուսակցությունից երեք պատգամավորներ՝ Վահե Հակոբյանը, Լիլիթ Կիրակոսյանը և Հռիփսիմե Ստամբուլյանը, մանդատները վայր դնելու մասին դիմում էին ներկայացրել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել Արամ Վարդևանյանի մանդատը վայր դնելու մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։