Սպարտակ Սեյրանյանը երդվեց․ ՀՅԴ-ն նոր պատգամավոր ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
07.06.2018 | 11:19Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվելու է Կառավարության ծրագիրը։
Նախքան Կառավարության ծրագրի քննարկումը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության հերթական պատգամավորն է դառնում ռեյտինգային ընտրացուցակով հաջորդ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը։
Սպարտակ Սեյրանյանը ԱԺ ամբիոնից երդվեց։
Հիշեցնենք, որ Սպարտակ Սեյրանյանը փոխարինեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանին, որը վայր էր դրել պատգամավորական մանդատը։