Անկարան համակարգել է Սիրիայի հյուսիսում ռազմական օպերացիան Մոսկվայի հետ․ Իբրահիմ Քալըն

Լուրեր

30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անկարան համակարգել է իր գործողությունները Մոսկվայի հետ Սիրիայի ու Իրաքի հյուսիսում ռազմաօդային գործողության ընթացքում։ Այս մասին թուրքական AHaber հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ, գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը, գրում է Ռիա Նովոստին։

«Ինչպե՞ս ենք մենք մտել Թել-Ռիֆատի օդային տարածք։ Դա քննարկել ենք , մեր գործողությունները համակարգել ՌԴ-ի հետ։ Մենք նախատեսում ենք, քննարկում, համակարգում, գործում»,-ասել է Քալընը։ Նա նաև նշել է, որ Թուրքիան Սիրիայում ցամաքային գործողություն կիրանացնի այն ժամանակ, երբ անհրաժեշտ համարի։

«Օպերացիան կարող է անցկացվել ցանկացած պահի, այսօր, վաղը, մեկ շաբաթից։ Դրա համար ամեն ինչ պատրաստ է, այն կսկսվի ճիշտ ժամանակին»,-ասել է Քալընը՝հավելելով, որ Անկարան մտադիր չէ դրա համար որևէ մեկից թույլտվություն խնդրել կամ հաշվետու լինել դրա իրականացման համար, բացի այդ՝   նախապես չի զգուշացնելու որևէ մեկին սկսվելու մասին։

«Թուրքիան պարտավոր չէ որևէ մեկի առաջ հաշվետու լինել հարցերի շուրջ, որոնք վերաբերում են անվտանգության հետ կապված վտանգների վերացմանը։ Այլ բան է, որ կարող է նման գործողությունները քննարկել իր դաշնակիցների ու հարևանների հետ, ինչը և անում է»,-ասել է Էրդողանի խոսնակը։ Նա նաև հայտնել է, որ Թուրքիան Սիրիայի հետ հատուկ ծառայությունների մակարդակով շփումները շարունակում է։

Հիշեցնենք,որ Թուրքիան նոյմեբերի 20-ին ռազմաօդային օպերացիա է իրականացրել Սիրիայի ու Իրաքի հյուսիսում իբր «քուրդ ահաբեկիչների դեմ»։ Օդային գործողությունները մինչ օրս տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են։

Էմմա Չոբանյան