Ուղևորափոխադրողները առաջիկայում կմասնակցեն հայտարարվող մրցույթներին, որի ընթացքում պետք է հաղթահարեն ուղևորների սպասարկման որակի և անվտանգության նվազագույն շեմը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
ՀՀ կառավարությունում հունիսի 6-ին ՀՀ փոխվարչապետի աշխատակազմի ղեկավարի մոտ տեղի ունեցավ հանդիպում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պաշտոնյաների և բողոքի ակցիաների մասնակից միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների միջև: Ուղևորափոխադրողները մեկ անգամ ևս ներկայացրին իրենց խնդիրները և պահանջները, նաև դրանց լուծման իրենց տարբերակները. տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:
 
Նրանք պահանջում են ժամանակավորապես կասեցնել  իրենց գործունեության համար սահմանված 50.000 և 150.000 ՀՀ դրամ հարկերի և պետական տուրքի վճարումը և օրենսդրական փոփոխությամբ վերադառնալ նախկին՝ լիցենզավորման համակարգին: 
 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ստեղծված իրավիճակի լուծման հնարավոր տարբերակներ՝ կարևորելով պետության, փոխադրողների և ուղևորների շահերը։
 
Առաջարկված խնդիրները բաժանվեցին երկու խմբի՝ ներկայում ստեղծված իրավիճակի արագ կարգավորում, հետագայում՝ ճանապարհային քարտեզի մշակում և դրանից բխող օրենսդրական փոփոխությունների իրականացում:
 
Կողմերի միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն, ըստ որի՝ միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու և փոխադրողների միջև հավասար մրցակցային պայմաններ ապահովելու նպատակով փոխադրողները կարող են մասնակցել առաջիկայում հայտարարվող մրցույթներին, որի ընթացքում պետք է հաղթահարեն ուղևորների սպասարկման որակի և անվտանգության նվազագույն շեմը: 
 
Մրցույթները թափանցիկ իրականացնելու համար առաջարկվեց մրցութային հանձնաժողովներում ընդգրկել հասարակական կազմակերպությունների և մասնագիտական որակավորում ունեցող ներկայացուցիչների: