Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման համար անհրաժեշտ է համատեղ աշխատանք․ ՄԻՊ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր՝ հունիսի 6-ին, մասնակցել է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարը և կանխարգելումը Հայաստանում» խորագրով Եվրոպայի խորհրդի մեկնարկային ծրագրի միջոցառմանը։

Բացման խոսքի ժամանակ Պաշտպանը նշել է, որ աշխատակազմը մշտապես ստանում է ահազանգեր կանանց նկատմամբ բռնության դեպքերի մասին:

«Կանանց նկատմամբ բռնությունը և ընտանիքում բռնությունն ունեն ուղղակի և անուղղակի ազդեցություն ինչպես բռնության ենթարկված կնոջ, այնպես էլ ընտանիքի մյուս անդամների նկատմամբ: Ընտանիքում բռնության բազմաթիվ դեպքերում երեխաները դառնում են վեճի առարկա, ինչի արդյունքում խախտվում է վերջիններիս հոգեբանական վիճակը՝ ազդելով նրանց զարգացման վրա»,- ընդգծել է Պաշտպանը:

Հայաստանում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության գործերով զբաղվող իրավաբանների ու իրավապահ համակարգի աշխատակիցների համար նախատեսված ծրագրի բացման ժամանակ ելույթ են ունեցել նաև ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան և այլք։

 Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի ընդունումը։ Նա նշել է, որ աշխատակազմն ուշադրության ներքո է պահելու օրենքի կիրառության գործընթացը։

Միջոցառման ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար Լուսինե Սարգսյանը՝ որպես Եվրոպայի խորհրդի «HELP» հեռահար ուսուցման դասընթացավար, «Կանանց նկատմամբ բռնություն և ընտանեկան բռնություն» թեմայով դասընթացն արդյունավետ ավարտած քննիչներին, դատախազներին և փաստաբաններին հանձնել է ավարտական վկայականներ։