«Թրանսփարենսի Ինթերնեշնլը» հայտարարություն է տարածել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության հարցերի շուրջ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ս․թ․ հունիսի 4-ին ՀՀ հանրային խորհրդի (ՀԽ) կայքը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, հիմք ընդունելով ս.թ. մայիսի 18-ին ՀՀ ազգային ժողովի նախագահի դիմումը և Հանրային խորհրդի որոշումը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության համար ձևավորված մրցութային խորհրդի կազմում ս․թ․ մայիսի 24-ին առաջադրել է Հանրային խորհրդի անդամ, ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի թեկնածությունը (http://publiccouncil.am/hy/press-releases/item/2018/06/04/328/):

Մինչ վերոնշյալ տեղեկատվության հրապարակումը, ԹԻՀԿ-ը հունիսի 1-ին դիմել է ՀԽ-ին՝ խնդրելով տեղեկացնել ՀԽ կողմից թեկնածու առաջադրելու գործընթացի մասին։ Միաժամանակ, նամակում հղում կատարելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, այն է՝ Հանրային խորհուրդը թեկնածու է առաջադրում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, ԹԻՀԿ-ը խնդրել է դիտարկել իր ներկայացուցչին առաջադրելու հնարավորությունը, հաշվի առնելով կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում կազմակերպության բազմամյա փորձը։

Ի պատասխան ԹԻՀԿ գրության՝  ս․թ․ հունիսի 4-ին ստացվել է  Հանրային խորհրդի պատասխանն այն մասին, որ ՀԽ-ը դեռևս մայիսի 24-ին ներկայացրել է ՀԽ անդամ Հովհաննես Հովհաննիսյանի թեկնածությունը՝ այդ մասին տեղեկատվությունը նույն օրը տեղադրելով ՀԽ կայքում։ Ներկայացված տեղեկատվության մեջ Հովհաննես Հովհանիսյանի ընտրությունը հիմնավորվում է վերջինիս «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների» շրջանակում Հանրային խորհրդում ստեղծված աշխատանքային խմբի համակարգող աշխատելով, ինչպես նաև պետական ու մասնավոր սեկտորների հետ համագործակցությամբ, այդ թվում նաև՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի հետ: Վերջին պնդումը խիստ տարակուսելի է, քանզի ԹԻՀԿ երբևէ չի համագործակցել Հանրային խորհրդի, առավել ևս՝ Խորհրդի անդամ Հովհաննիսյանի հետ, իսկ մեկ-երկու ընդհանուր ձևաչափերով հանդիպումները ԹԻՀԿ աշխատակիցների հետ չեն կարող դիտվել որպես համագործակցություն։

Հարկ է հիշեցնել նաև,  որ  նույն մրցութային խորհրդում ՀՀ փաստաբանների պալատի (ՓՊ) կողմից անդամ առաջադրելու նպատակով ս․թ․ մայիսի 29-ին ՀՀ փաստաբանների պալատում անց է կացվել թեկնածուների հարցազրույց։ Արդյունքում ՀՀ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանի 29.05.2018թ. թիվ 224-Ա որոշմամբ փաստաբան Մարիամ Զադոյանը (արտոնագիր թիվ 1901) նշանակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձևավորված մրցութային խորհրդի անդամ։ Կայացած մրցույթի վերաբերյալ ՀՀ ՓՊ կայքում տեղադրված հայտարարությունը մի շարք հարցեր են առաջացրել, այն է՝ մրցույթի անցկացման ժամկետների և հայտարարության տարածման միջև ընկած 3-օրյա ժամանակահատվածը, մրցույթի թեկնածուին ներկայացվող չափանիշները, հարցազրույցի անցկացման սկզբունքները և գնահատման չափորոշիչների  սահմանումը, մրցույթի արձանագրության չհրապարակվելը և մրցույթի թափանցիկությունն ընդհանրապես։ Այս հարցերի պարզաբանման վերաբերյալ ԹԻՀԿ-ը ս․թ․ հունիսի 1-ին դիմել է ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանին, որի վերաբերյալ ցայսօր պատասխան չի ստացվել։

ԹԻՀԿ-ը գտնում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության ընթացքը պետք է լինի առավելագույնս թափանցիկ ու մասնակցային, իսկ թեկնածուների առաջադրումը  պետք է մեկնաբանությունների կամ տարակարծությունների տեղիք չտա։