ՍԴ դատավորի առաջադրման հարցով նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերջին շրջանում տարբեր մասնագիտական քննարկումներ ծավալվեցին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու գործընթացի մանրամասների եւ ժամկետների վերաբերյալ: ՀՀ Սահմանադրությամբ՝ Սահմանադրական դատարանի դատավորների թեկնա­ծու­ների ընտրության եւ առաջադրման մանրամասները, այդ թվում` ժամկետներ սահմանված չեն, եւ դրանց սահմանումը սահմանադիրը հստակ վերապահել է երկու իրավական ակտերի, այն է՝ «Սահմանա­դրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրեն­քին եւ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքին:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, ի կատարումն Սահմանադրության նշված պահանջի՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ  սահ­մա­նադրական օրենքով սահմանվել է նշված գործընթացի կազմակերպման վեցամսյա ժամկետ: Այսինքն, օրենսդիրը դիտարկել է, որ համա­պա­տասխան գործընթացը կարող է տեւել ընդհուպ մինչեւ վեց ամիս, եւ այդ ժամ­կետը նախատեսված է այն իրավական ակտով, որը, Սահմանադրության կարգավորում­ներից ելնելով, կարող էր նման ժամկետ սահմանել: Սակայն «Ազգային ժողովի կանոնա­կարգ» ՀՀ  սահմանադրական օրենքով նախատեսվել են մեկամսյա եւ տասնօրյա ժամկետներ, որոնց սահմանադրաիրավական հիմքը, ինչպես նաեւ անհրաժեշտության եւ ողջամտության հիմնավորումը մեր գնահատմամբ բացակայում է:

«Պետք է նկատել նաեւ, որ վեց ամիս ժամկետը ողջամիտ եւ տրա­մաբանական է նաեւ այն պատճառաբանությամբ, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման եւ ընտրության գործընթացն ընդգրկում է երեք առան­ձին գործառույթ՝ երեք մարմնի կողմից: Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի գործառույթները եւ դրա­նից բխող՝ դատավորի պարտականություններն ու պատասխանատվության շրջանակը, ինչպես նաեւ միջ­ազ­գային փորձում ընդունված մոտեցումները՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրումը չի կարող եւ չպետք է լինի նման սեղմ ժամկետներում՝ առանց պատշաճ ուսումնասիրման գործընթացի: Հակառակ մոտեցումն ինքնին կարող է խաթարել ողջ գործընթացի էությունը: Նման գործընթացի կազմակերպումը, հաշվի առնելով Սահմանադրական դատարանի դատավորի առաքելությունն ու գործառույթները, առավել քան ողջամիտ եւ տրամաբանական է վեցամսյա ժամկետի շրջանակներում դիտարկելը:

Միաժամանակ  «Ազգային ժողովի կանոնա­կարգ» ՀՀ սահմանադրական օրենքով նախատեսված խնդրո առարկա ժամկետները ոչ միայն ողջամտության խնդիր են առաջացնում, այլեւ, ինչպես նշվեց, Սահմանադրությանը համապատասխանության, քանի որ Սահմանադրությամբ հստակ սահմանվել են այն իրավական ակտերը, որոնք պետք է կարգավորեին նշված մանրամասները, ինչը չէր կարող կատարվել «Ազգային ժողովի կանոնա­կարգ» ՀՀ սահմանադրական օրենքով, այլ բացառապես «Սահմանա­դրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրեն­քով եւ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով:

Այս եւ համապատասխան դիմումում ներկայացված այլ հիմնավորումներից ելնելով եւ ղեկավարվելով Սահմանադրությամբ ինձ վերապահված լիազորություններով՝ ես դիմում եմ ներկայացրել Սահմանադրական դատարան՝ նշված իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը պարզելու նպատակով»,- ասված է նախագահի հայտարարության մեջ: