Լոռու մարզպետարանում պարարտանյութերի բաշխման գործընթացում չարաշահումների փաստի առթիվ քրգործ է հարուցվել

Լուրեր

16.07.2026 | 19:22
Զելենսկին մեկնաբանել է ՊՆ ղեկավարի հրաժարականը և դրան հաջորդած բողոքի ցույցերը
16.07.2026 | 19:11
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել ուժեղացնել զարգացող երկրների աջակցությունը
16.07.2026 | 19:00
Ճանաչում ենք Փաշինյանի ապագա կառավարությունը որպես ՀՀ-ի փաստացի կառավարություն, բայց լեգիտիմ չէ․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 18:52
Բաքվից հայտնում են, որ Ադրբեջանը սկսել է պլաստիկե շինանյութ արտահանել Հայաստան
16.07.2026 | 18:44
ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին նվիրված բացօթյա համերգ կկայանա «Կասկադում»
16.07.2026 | 18:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին
16.07.2026 | 18:23
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում քննարկվել են սահմանների կառավարման բարեփոխումները
16.07.2026 | 18:12
Փաշինյանին «վառելու» կոչ անողի գործը կես ամսում ուղարկվել է դատարան, Գարեգին Բ-ին «քարով սատկացնելու» կոչը լեզվաբաններն են ուսումնասիրում
16.07.2026 | 18:04
Արմեն Գրիգորյանը կարևորել է ԵՄ գործընկերության առաքելության դերը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում
16.07.2026 | 17:53
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են․ Վահագն Խաչատուրյանը՝ ԿԳՄՍ նախարարին
16.07.2026 | 17:42
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
16.07.2026 | 17:34
ԱԽ քարտուղարն ընդունել է ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
16.07.2026 | 17:22
Ուկրաինան և Ռուսաստանը զոհված զինծառայողների մարմիններ են փոխանակել
16.07.2026 | 17:13
Ծաղկաձորի «Լուսաբաց» ճամբարի խոհանոցը կասեցվել է ՍԱՏՄ-ի որոշմամբ
16.07.2026 | 17:02
Ուկրաինայի հեռացող ՊՆ ղեկավարը խոստովանել է ԶՈւ գլխավոր հրամանատարի հետ կոնֆլիկտի առկայությունը
Բոլորը

Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ պարարտանյութերի բաշխման պետական ծրագրի շրջանակում Լոռու մարզպետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ:

 

ՀՀ ՔԿ Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել էր, որ ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման գործում աջակցելու պետական ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Միխայլովկա համայնքի ղեկավար Լ. Դ.-ն 2015թ. կազմել, հաստատել և մարզպետարան է ներկայացրել համայնքի բնակիչների կողմից պարարտանյութեր գնել ցանկացող հողօգտագործողների կեղծ ցուցակներ: Դրանցում նա ձևականորեն ներառել է համայնքի թվով 66 շահառու բնակիչների տվյալներ, ապա հանձնման-ընդունման ակտերով ստացել ընդհանուր 11.274.000 ՀՀ դրամ արժողությամբ 93.950 կգ պարարտանյութ, որի դիմաց որպես կանխավճար վճարվել է ընդամենը 3.000.000 ՀՀ դրամ: Իսկ վճարման ենթակա մնացած՝ 8.274.000 դրամ արժողությամբ պարարտանյութից հողօգտագործողների անվամբ դուրս գրված առանձնապես խոշոր չափերի՝  7.870.000 ՀՀ դրամ արժողությամբ 65.583 կգ քաշով պարարտանյութն օգտագործել է իր կողմից մշակվող հողերը պարարտացնելու  նպատակով, մի մասն էլ հատկացրել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող՝ Լոռու մարզի Կաթնառատ և Սարատովկա համայնքների ղեկավարներին:

 

Արդյունքում, 2015թ. ընթացքում Լ. Դ.-ի կողմից հափշտակվել է խոշոր չափերի պարարտանյութը և պարարտանյութի դիմաց հավաքագրված գումարներ:

 

Այնուհետև, հափշտակության հանգամանքը թաքցնելու նպատակով համայնքի ղեկավարը իր կողմից կազմած՝ պարարտանյութերի դիմաց վճարում կատարած անձանց վերաբերյալ ցուցակներում կեղծ տեղեկություններ ներառելով համայնքի բնակիչների կողմից պարարտանյութ ստանալու, դրա դիմաց վճարումներ կատարել չկարողանալու վերաբերյալ՝  դրանք  ներկայացրել է Լոռու մարզպետարան: Վերոնշյալ արարքները կատարելու համար Լ. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

 

Միաժամանակ, քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ  նաև այն մասին, որ ՀՀ Լոռու մարզպետի հանձնարարությամբ ստեղծված հանձնաժողովը նշված փաստով ուսումնասիրություններ կատարելէ  Միխայլովկա համայնքում: Արդյունքում պարզվել են համայնքի ղեկավարի կողմից ներկայացված 94 հոգանոց ցուցակում ընդգրկված շահառուների կողմից պարարտանյութ չստանալու, բնակիչների անվամբ հատկացված պարարտանյութը համայնքի ղեկավարի կողմից անձամբ և իր գործընկերներ՝ Սարատովկա և Կաթնառատ համայնքների ղեկավարների հետ օգտագործելու փաստերը: Հանձնաժողովը պարզել է նաև, որ այդ ցուցակում ընդգրկվել են ինչպես մահացած, այնպես էլ՝ ՌԴ-ում գտնվող անձանց վերաբերյալ անհատական տվյալներ:

 

Ուսումնասիրության արդյունքներով կազմվել է արձանագրություն, որին կցվել են նաև բնակիչների գրավոր հայտարարությունները:

 

Նման փաստական տվյալների առկայության պայմաններում մարզպետարանի իրավասու պաշտոնատար անձինք, համապատասխան իրավական ակտերով լիազորված լինելով վերահսկելու պարարտանյութի տրամադրման դիմաց գումարների հավաքագրման գործընթացը, իմանալով Միխայլովկա համայնքին տրամադրված պարարտանյութը շահառու հողօգտագործողներին չհատկացվելու, այն համայնքի ղեկավարի և նրա հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց կողմից օգտագործված լինելու մասին, իրենց ստորագրությամբ հաստատել, մարզպետարանի կնիքով վավերացրել և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն են ներկայացրել 2015թ. Միխայլովկա համայնքի պարտապան շահաառուների վերջնական ցանկերը: Դրանցում տեղեկություններ են ներառվել համայնքի բնակիչների կողմից պարարտանյութ ստանալու, դրա դիմաց վճարումներ կատարել չկարողանալու վերաբերյալ:

 

 Ներկայացված կեղծ փաստաթղթերի հիման վրա ՀՀ կառավարության 2017թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ դադարեցվել է Միխայլովկա համայնքին հատկացված պարարտանյութերի դիմաց ընդհանուր 8.274.000 ՀՀ դրամի չափով պարտավորությունը:

 

Նկատի ունենալով, որ նշված քրեական գործով բացահայտվել է ենթադրյալ այլ հանցագործություն՝ քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշմամբ նշված քրեական գործի նյութերով պարարտանյութերի բաշխման գործընթացում Լոռու մարզպետարանի պաշտնատար անձանց կողմից առերևույթ պաշատոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քեական գործ և առանձնացվել առանձին վարույթում:

 

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: