Փաշինյանը տապալում է ԱՄՆ-ի մեկնած ձեռքի սեղմումը․ Պուտին և Լուկաշենկո է դիմավորում՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու փոխարեն․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տապալում է Արևմուտքի՝ Հայաստանին մեկնած ձեռքսեղմումը։ Այս մասին Factor TV-ի հարցազրույցում հայտարարում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Վերջինս սեպտեմբերին Հայաստան ժամանած արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ փակ հանդիպումների է մասնակցել և քննարկումներ ունեցել նաև անվտանգային հարցերի վերաբերյալ և նշում է, որ սեպտեմբերի երկրորդ կեսին ՀՀ-ին մեկնված ձեռք կար, սակայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տապալել է պատասխան քայլերի իրականացումը․ «Տեսեք, ի՞նչ էր ասվում Արևմուտքի կողմից մեր փակ հանդիպումներում, որ ռազմական համագործակցության հիմնական խնդիրը այն է, որ Ռուսաստանը համարվում է Հայաստանի դաշնակիցը։ Չի կարող ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան կամ որևէ այլ պետություն ռազմատեխնիկական համագործակցություն ունենալ, աջակցություն ցուցաբերել ՌԴ-ի դաշնակցին։ Ո՞նց տապալեց մեկնված ձեռքի սեղմումը․ դրա համար անհրաժեշտ էր վերանայել ՀԱՊԿ-ին մեր անդամակցություն, ՌԴ-ի հետ հարաբերությունները, ինչը տեղի չունեցավ, և հիմա ՀԱՊԿ-ի գագաթնաժողով են հյուրընկալում։ Արևմուտքում էլ ասում են՝ դե ՀՀ-ն, կարծես, երջանիկ է իր դաշնակիցների հետ, ինչո՞ւ խառնվենք»,- ասաց ԻՔՄ ծրագրերի ղեկավարը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան