Իրաքում և Սիրիայում Թուրքիայի օդուժի գործողությունները տասնյակ մարդկանց կյանքեր են խլել

Լուրեր

09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
Բոլորը

Թուրքիայի իշխանությունները նախօրեին հայտարարել էին, որ ռազմաօդային գործողություն են իրականացրել Սիրիայի և Իրաքի հյուսիսում, իբր, քուրդ զինյալների դեմ, որոնք օգտագործվում են թուրքական հողի վրա «ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար», գրում է France 24-ը։

Թուրքիան այս գործողությունը սկսել է Ստամբուլի նոյեմբերի 13-ի պայթյունից հետո, որի իրականացման  համար մեղադրում է PKK-ին, թեպետ վերջինը հերքել է թուրքական պաշտոնական այդ պնդումները։

Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական խումբը (SOHR) հայտնում է, որ Սիրիայի հյուսիս-արևելյան և հյուսիս-արևելյան շրջաններում գրոհների հետևանքով սպանվել է առնվազն 31 մարդ։

«Օպերացիան հաջողությամբ իրականացվել է՝ որպես ահաբեկչությունն իր սկզբնաղբյուրում արմատախիլ անելու և Հյուսիսային Իրաքում և Սիրիայում մեր ժողովրդի և անվտանգության ուժերի դեմ ահաբեկչական հարձակումները կանխելու մեր ռազմավարության մի մաս», – ասվում է Թուրքիայի Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

SOHR-ի տվյալներով՝ մոտ 25 ավիահարված է հասցվել Ռաքա, Հասակե և Հալեպ նահանգներին, ինչի հետևանքով զոհվել է քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» 18 անդամ, սիրիական բանակի 12 անդամ և մեկ լրագրող։

Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական իշխանությունները հայտնում են 29 զոհի մասին, այդ թվում՝ 11 խաղաղ բնակիչ, 15 մարտիկ՝ կապված սիրիական բանակի հետ, երկու պահակ և մեկ քուրդ զինյալ։ Թուրքիայի իշխանությունները, ինչպես միշտ, հերքել են խաղաղ բնակավայրերի թիրախավորումը։

Էմմա Չոբանյան