«Ես ՀԱԿ-ի հետ երբեք դաշնակից չեմ եղել, որևէ մեկը չի կարող ինձ դավաճան համարել». Արարատ Զուրաբյան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ծառուկյան» դաշինքով ԱԺ պատգամավոր ընտրված ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը factor.am-ի հետ զրույցում անդրադառնում է ԱԺ «Ծառուկյան» դաշինքի կազմում իր ինտրիգային համագործակցությանը, մանդատը վայր դնելու, այնուհետև վերցնելու որոշմանը՝ պնդելով, որ հակասություններ չունի «Ծառուկյան» դաշինքում:

«Գագիկ Ծառուկյանն անձամբ խնդրեց, որ վերցնեմ մանդատս, և մենք իրար հետ աշխատենք: Ես ո՛չ սեպտեմբերին, ո՛չ հոկտեմբերին մանդատս վայր չեմ դնելու»,- ասաց Զուրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե իր համար ընդունելի էր այն, ինչ տեղի ունեցավ «Ծառուկյան» դաշինքում:

«Շատ հարցերում ունենք նույն, շատ մոտ տեսակետներ: Կաշկանդված չեմ ինչ-որ բանով արտահայտելու իմ մտքերը կամ քվեարկելու այնպես, ինչպես խիղճս է տալիս»,- հավաստիացրեց պատգամավորը:

Արարատ Զուրաբյանը համաձայն չէ, որ սահմանադրական փոփոխությունների շուրջ Սերժ Սարգսյանի հետ համաձայնության եկած, այժմ «Ծառուկյան» դաշինքի հետ համագործակցող ՀՀՇ-ին կարող է սպառնալ մարդ-կուսակցության ճակատագիրը՝ անգամ ՀՀՇ-ից Ալեքսանդր Արզումանյանի ու Կարապետ Ռուբինյանի հեռացումից հետո:

Հարցին, թե համագործակցություն կա՞ նախկին դաշնակից ՀԱԿ-ի հետ, թե՞ իրեն դավաճան են համարում, Արարատ Զուրաբյանն արձագանքեց. «Ես ՀԱԿ-ի հետ երբեք դաշնակից չեմ եղել, որևէ մեկը չի կարող ինձ դավաճան համարել, որովհետև ես երբեք իմ մոտեցումները, սկզբունքները չեմ փոխել: Փոխել են այլոք»:

Պատգամավոր Արարատ Զուրաբյանը նաև չի թաքցնում, որ բիզնես ունի, և դա իր ընտանիքին է պատկանում, սակայն պնդում է, որ բիզնեսը պաշտպանելու համար նաև չի մտել «Ծառուկյան» դաշինք: «Ես պաշտպանվելու խնդիր չունեմ իմ երկրում, ինձնից թող փորձեն պաշտպանվել»:

Մանրամասները դիտեք Factor.am-ի հետ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի հարցազրույցում:

Մարինե Խառատյան