Հայտնի է՝ ով կզբաղեցնի Շիրակի մարզի դատախազի պաշտոնը

Լուրեր

20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:37
ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կապերն ամրապնդելու համար «նշանակալի համաձայնագիր» են կնքել
20.11.2026 | 20:25
Գյումրիում ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները 21 որոշում են ընդունել․ Հակոբյանը վերանշանակվել է կոլեգիայի փոխնախագահ
20.11.2026 | 20:13
Հունգարիան հանել է վետոն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար 4-րդ և 5-րդ կլաստերները բացելու հետ կապված
20.11.2026 | 20:00
Ադրբեջանը կստորագրի Խաղաղության համաձայնագիրը, եթե ԹՐԻՓՓ-ի իրագործումը տեսանելի դառնա․ Սահմանադրությունը պատրվակ է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արարատի մարզի դատախազ, արդարադատությանն երրորդ դասի պետական խորհրդական, 53-ամյա Արմեն Չիչոյանը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով փոխադրվել է Շիրակի մարզ։ Նա դատախազի պաշտոնը կստանձնի նոյեմբերի 22-ից։ Այս մասին գրված է ՀՀ գլխավոր դատախազի հրամանում։

Արմեն Չիչոյանը 1994 թվականից սկսած աշխատում է դատախազությունում։ Վերջինս տարբեր պաշտոններ է զբաղեցրել․ աշխատել է Գեղարքունիքի մարզի դատախազությունում, այնուհետ Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունում՝ որպես դատախազի տեղակալ, իսկ 2013 թվականից` նույն շրջանի դատախազ։
Չիչոյանը զբաղեցրել է նաև Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի, 2018 թվականից էլ՝ Արարատի մարզի դատախազի պաշտոնը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին իր դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել էր Շիրակի դատախազ Գուրգեն Գրիգորյանը, որի նկատմամբ ԱԱԾ-ում ՀՀ Քրեական օրենսգրքի 495 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով քրեկան վարույթ է ընթանում։
Նրա դեմ բողոք էր ներկայացրել գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտան Կարապետ Պողոսյանը, որը հայտարարել էր, թե դատախազը քրեական ենթամշակույթ ունեցող անձանց միջոցով փորձել է գործարքների գնալ իր հետ։

Արմիկ Մովսիսյան