Ֆրանսիան ու Կիպրոսը համատեղ զորավարժություններ են անցկացրել

Լուրեր

20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:37
ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կապերն ամրապնդելու համար «նշանակալի համաձայնագիր» են կնքել
20.11.2026 | 20:25
Գյումրիում ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները 21 որոշում են ընդունել․ Հակոբյանը վերանշանակվել է կոլեգիայի փոխնախագահ
20.11.2026 | 20:13
Հունգարիան հանել է վետոն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար 4-րդ և 5-րդ կլաստերները բացելու հետ կապված
20.11.2026 | 20:00
Ադրբեջանը կստորագրի Խաղաղության համաձայնագիրը, եթե ԹՐԻՓՓ-ի իրագործումը տեսանելի դառնա․ Սահմանադրությունը պատրվակ է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 14-ից 18-ը Կիպրոսում անցկացվել են Bold Wings – 2022 կոչվող զորավարժությունները Կիպրոսի Հանրապետության Ազգային գվարդիայի և Ֆրանսիայի զինված ուժերի հատուկ գործողություններ իրականացնելու համար պատասխանատու ստորաբաժանումների կողմից։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Կիպրոսի պաշտպանության նախարարությունը, որը մինչ այդ չէր հայտնել այս զորավարժությունների մասին, գրում է ՏԱՍՍ-ը:

«Զորավարժությունների սցենարը ներառում էր տարբեր տեսակի անհատական ​​և խմբակային կրակոցներ մարտական ​​զենքից, ինչպես նաև` անձնակազմի կողմից ազատ անկման ժամանակ ցատկ կատարելու ուսուցում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կղզու ռազմական գերատեսչությունը նաև տեղեկացրել է, որ այս զորավարժություններն իրականացվել են Կիպրոսի Հանրապետության և Ֆրանսիայի միջև պաշտպանական երկկողմ համագործակցության ծրագրի շրջանակներում և նախատեսված են երկու երկրների զինված ուժերի «պատրաստման և փոխգործունակության մակարդակի» բարձրացման համար։

Նշվում է, որ Կիպրոսն ավանդաբար դիտարկում է Ֆրանսիան որպես իր գլխավոր քաղաքական և ռազմական դաշնակից Արևմտյան Եվրոպայում, ինչը հաստատվում է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում երկու երկրների զինված ուժերի մասնակցությամբ ռազմական և որոնողափրկարարական զորավարժություններով, ինչպես նաև` Ֆրանսիայի ռազմածովային նավատորմի դրոշակակրի՝ «Շառլ դը Գոլ» ավիակրի տարեկան այցերը Լիմասոլ ծովային նավահանգիստ: