Մասիսի փոխքաղաքապետը կշարունակի մնալ ազատության մեջ․ դատարանը մերժեց դատախազին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մասիսի փոխքաղաքապետ Կարեն Օհանյանին կալանավորելու երկրորդ միջնորդությունն այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց, քանի որ չգտավ միջնորդությունը բավարարելու հիմնավոր պատճառներ։

Այս մասին factor.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Օհանյանի պաշտպան Զորայր Հարությունյանը՝ հավելելով, որ կալանավորման միջնորդություն ներկայացրած քննիչը չէր ներկայացրել տեսագրությունների վերաբերյալ  արձանագրություն։ 

«Երեկ երեկոյան անակնկալ կերպով իմացանք, որ դատախազությունը ևս մեկ միջնորդություն է ներկայացրել գործը քննող դատավորին Կարեն Օհանյանին կալանավորելու վերաբերյալ։ Նշվել էր, որ դատարան են ներկայացվելու նոր ապացույցներ, սակայն պարզվեց, որ դատարան նեկայացված ծեծի վերաբերյալ տեսաձայնագրությունը նոր չէր, այն արդեն ուսումնասիրվել է այս գործով, բովանդակային մասով նորություն չկար, և, հետևաբար,  դատարանը չհամաձայնեց դատախազի հետ»,- ասաց Պաշտպանը։

Հարցին՝ հնարավո՞ր է ևս մեկ միջնորդություն ներկայացվի, պաշտպանը պատասխանեց․«Էսպես որ գնա ամեն ինչ հնարավոր է, հնարավոր է և՛ 3-րդ, և՛ 4-րդ  միջնորդությունների ականատես լինենք»։

Նշենք, որ  2018 թվականի հունիսի 2-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ արդեն մերժվել է մեղադրյալ Կարեն Օհանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդությունը՝ մեղադրյալին վերագրվող հանցագործությունը վերջինիս կողմից կատարած լինելու մասին հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ: