Նոյեմբեր ամսվա համար նախատեսված մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը կվճարվի առաջիկա օրերին․ սոցապնախարարություն
Հասարակություն
18.11.2022 | 14:14ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ «Պետական նպաստների մասին» օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ մինչև երկու տարեկան երեխայի յուրաքանչյուր ամսվա համար նախատեսված խնամքի նպաստը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում։
«Չխախտելով սահմանված ընթացակարգը՝ նոյեմբեր ամսվա համար նախատեսված խնամքի նպաստը ևս կվճարվի այս ամսվա ընթացքում՝ առաջիկա օրերին»,- ասված է հաղորդագրությունում։