Հայաստանում առաջին անգամ բացվել է պրոբացիայի շահառուների համար մասնագիտական ուսուցման կենտրոն

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի համագործակցությամբ՝ Պրոբացիայի ծառայության, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ջանքերով բացվել է պրոբացիայի շահառուների համար նախադեպը չունեցող «Մասնագիտական վերապատրաստման կենտրոն»՝ Արարատի մարզում:

Արդարադատության նախարարության տեղեկացմամբ՝ բացման արարողությանը ներկա են գտնվել Արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը, փոխնախարար Արփինե Սարգսյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ձոնիկ Մարգարյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

Գրիգոր Մինասյանն ընդգծել է այս կենտրոնի կարևորությունը, քանի որ այն հնարավորություն է տալու պրոբացիայի շահառուներին վերաինտեգրվել հասարակությանը, ձեռք բերել նոր մասնագիտություն և գտնել աշխատանք: «Այս նախագիծը պիլոտային է: Մենք նպատակ ունեք մյուս մարզերում ևս ունենալ նման կենտրոններ: Պրոբացիայի շահառուների հետ նախնական զրույցների ընթացքում ընտրվել են այն չորս մասնագիտությունները, որոնք այսօր պահանջված

են աշխատաշուկայում»: Մինասյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին՝ այս նախաձեռնությանը մեծ աջակցություն ցուցաբերելու համար: Պրոբացիայի ծառայության ղեկավար Գևորգ Սիմոնյանը շրջայցի ընթացքում ներկայացրել է նոր կենտրոնը, ձեռքբերված նոր սարքավորումները, որոնց միջոցով պրոբացիայի շահառուները հնարավորություն կունենան սովորել նոր մասնագիտություն:

«Այս կենտրոնում ուսում կարող է ստանալ 30 շահառու, որոնք այնուհետև գործնականում կսկսեն կիրառել իրենց գիտելիքները»: Որակավորված մասնագետները կանցկացնեն դասընթացներ «Կահույքի պատրաստման հիմունքներ», «Կարի հիմունքներ», «Կոսմետոլոգիայի հմտություններ» և «Վարսահարդարման հմտություններ» թեմաներով` Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի կողմից տրամադրված մասնագիտական գործիքներով և սարքավորումներով հագեցած լսարաններում: Եվրոպայի խորհուրդն աջակցում է Հայաստանի Պրոբացիայի ծառայությանը Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022թթ․ ծրագրի շրջանակներում։

«Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքին համապատասխան՝ Պրոբացիայի ծառայությունը մշակում և իրականացնում է կրթական և մասնագիտական ծրագրեր, ինչպես նաև տարբեր միջոցառումներ է ձեռնարկում զբաղվածությանը նպաստող պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման նպատակով։ Մասնագիտական ուսուցման կենտրոնի բացումը քրեական արդարադատության ոլորտում պատժիչ քաղաքականությունից վերականգնողական արդարադատության անցման Հայաստանի նոր քաղաքականության մի մասն է, որում իրավախախտների վերականգնումն ու հասարակության մեջ վերաինտեգրումը դիտվում են որպես պարտադիր բաղադրիչներ։