Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2022-ի հուլիս-հոկտեմբեր ամիսներին հարուցել է վարչական իրավախախտման 88 վարույթ

Լուրեր

07.08.2026 | 13:29
Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
07.08.2026 | 13:20
Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Սումիի շուկային․ վիրավորներ կան
07.08.2026 | 13:08
2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության դեպքերով դատարան է ուղարկվել 204 քրեական վարույթ. ՔԿ
07.08.2026 | 12:56
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականների կազմերը ԵԱ-ում
07.08.2026 | 12:51
Թրամփը կարծում է՝ Իրանի հետ պատերազմը «շատ շուտով» կավարտվի
07.08.2026 | 12:45
ՔՊ-ն խմբակցության նիստում քննարկելու է Վարդևանյանին քվեներ տալու հարցը
07.08.2026 | 12:40
Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը եռակողմ պաշտպանական համաձայնագիր կստորագրեն
07.08.2026 | 12:33
Երևանի վարչական շրջանների դատախազությունները դատարան են ուղարկել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրեական վարույթ
07.08.2026 | 12:31
Ակնկալում եմ, որ այսօրվա հանդիպումը նոր լիցք կհաղորդի Ղրղզստան-Հայաստան բարեկամությանը. Ժապարովը Փաշինյանին
07.08.2026 | 12:23
Հանրաքվե, իհարկե, կլինի, բայց այն բանից հետո, երբ ՀՀ-ն պաշտոնապես դիմի ԵՄ-ին անդամակցելու համար․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 12:18
Հայտնի է՝ ինչու է չեղարկվել Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի ռևանշ մենամարտը
07.08.2026 | 12:10
Փաշինյանն այս պահին հանրաքվեն անհնար է համարում // Հարված՝ ՌԴ-ում Wildberries-ի 15-րդ պահեստին․ ԼՈՒՐԵՐ
07.08.2026 | 11:57
ՀՅԴ Բյուրոն դատապարտել է Գարեգին Բ-ի դեմ դատական գործընթացը և կոչ արել համախմբվել եկեղեցու շուրջ
07.08.2026 | 11:50
Արինա Սաբալենկան հարդի վրա լավագույն արդյունքն է գրանցել վերջին 10 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 11:45
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ․ վարչապետ
Բոլորը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարույթների և իրավական ապահովման վարչությունը կազմակեպում է Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթների իրավական աշխատանքները: Վարույթների և իրավական ապահովման վարչության գլխավոր մասնագետ Լուսինե Մուրադյանը հարցուպատասխանի ձևաչափով ներկայացրել է Վարչության՝ հուլիսի 1-ից նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքը։

Վերջին ամիսների ընթացքում Հանձնաժողովը քանի՞ վարույթ է հարուցել։

2022 թվականի հուլիսի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Հանձնաժողովի կողմից հարուցվել է հայտարարագրմանն առնչվող վարչական իրավախախտումների վերաբերյալ 88 վարույթ, անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ 1, ինչպես նաև անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման և շահերի բախման առերևույթ դեպքի վերաբերյալ թվով 1 համապատասխան վարույթ:

Հարուցված վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներից 87-ը հարուցվել է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Հանձնաժողովի գրավոր ծանուցման հիման վրա հայտարարագիր չներկայացնելու խախտումների հիմքով, 1-ը՝ հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու հիմքով:

Հայտարարագիր չներկայացնելու վերաբերյալ Հանձնաժողովի ծանուցումը ստանալուց հետո քանի՞ օրվա ընթացքում է հայտարարատուն պարտավորվում ներկայացնել իր հայտարարագիրը։

Հանձնաժողովը սահմանված ժամկետում համապատասխան հայտարարագրերը չներկայացրած հայտարարատու անձանց ուղարկում է գրավոր ծանուցումներ՝ առաջարկելով Հանձնաժողովի գրավոր ծանուցումը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում հայտարարագրման էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով ներկայացնել հայտարարագիրը: Միաժամանակ, հայտարարատուն նույն ծանուցմամբ զգուշացվում է ծանուցումը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում հայտարարագիրը չներկայացնելու արդյունքում օրենքով նախատեսված վարչական պատասխանատվության մասին:

Մինչ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության օրը հայտարարատուն կարո՞ղ է ներկայացնել իր հայտարարագիրը և եթե այո, ինչպիսի՞ հետևանքներ այն կարող է ունենալ։

Եթե հայտարարատուն իր հայտարարագիրը մինչև վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության օրը ներկայացնում է, ապա նման դեպքերում Հանձնաժողովը հայեցողական լիազորություն է իրականացնում՝ իրավախախտումը համարելով նվազ նշանակություն ունեցող, համարելով, որ մինչև գործի քննության օրը հայտարարագիրը ներկայացնելու արդյունքում այդ նորմով պաշտպանվող իրավահարաբերությունների էությունը չի խաթարվել: Տվյալ դեպքում Հանձնաժողովը բանավոր դիտողություն է հայտարարում հայտարարատուի նկատմամբ և վերջինիս ազատում վարչական պատասխանատվությունից՝ կարճելով վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը:

Գործի քննության օրվա դրությամբ հայտարարագիրը չներկայացրած հայտարարատուների նկատմամբ կիրառվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վարչական տույժ (տուգանք)` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Ո՞ր պաշտոնատար անձանց նկատմամբ են հարուցվել վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներ։
Հայտարարագիր չներկայացնելու հիմքով վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներ հարուցվել են համայնքների ղեկավարների, համայնքների ղեկավարների տեղակալների, համայնքապետարանների աշխատակազմերի քարտուղարների, ավագանու անդամների, մաքսային ծառայության գլխավոր պաշտոն, ինչպես նաև ինքնավար, հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: Հայտարարագրերի վերլուծության արդյունքում հայտնաբերված խախտումների հիմքով վարույթներ հարուցվել են պատգամավորների, նախարարի պաշտոն զբաղեցրած պաշտոնատար անձանց նկատմամբ:

Հաշվետու ժամանակահատվածում կայացված ՎԻՎ գործերով եզրափակված ինչպիսի՞ որոշումներ են կայացվել։

Հաշվետու ժամանակահատվածում Հանձնաժողովի կողմից ընդունվել է 5 որոշում վարչական տույժ՝ տուգանք կիրառելու մասին՝ 200․000 ՀՀ դրամի չափով, որից 3-ի դեպքում (հարուցվել են հաշվետու ժամանակահատվածին նախորդող ամսում) հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու, իսկ 2-ի դեպքում՝ օրենքով սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, գրավոր ծանուցման հիման վրա հայտարարագրերը չներկայացնելու հիմքով։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթների արդյունքում հայտարարագիր չներկայացնելու խախտումների հիմքով Հանձնաժողովը կայացրել է 57 որոշում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը կարճելու վերաբերյալ։ 29 վարույթ ընթացքի մեջ է:

Հանձնաժողովի կողմից կողմից կազմվող վարույթները հրապարակվում և հասանելի են cpcamenia.am կայքի որոշումներ բաժնում: