Վտանգ է սպառնում ՀՀ-ին․ Մոսկվայից ԱԱԾ-ին ասեն՝ կալանավորեք Փաշինյանին, չեն ասի՝ անհնար բան է․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Հեղափոխությունից անցել է չորսուկես տարի ժամանակ, և դեռ խոսվում է դատաիրավական համակարգի՝ չբարեփոխված լինելուց, վեթինգ և լյուստրացիա չանելու մասին։ Ինչո՞ւ։ Գուցե քաղհասարակությունն է ոչ խիստ գտնվել իշխանության նկատմամբ, և կառավարող ուժը կարծել է՝ կիսատ-պռատ փոփոխությունները կընդունվեն, չեն քննադատվի։ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը Factor TV-ի հարցազրույցում նշում է, որ ինքը ոչ վիրավորական բառապաշարով քննադատության կողմնակիցն է, ինչը անում է, իսկ ՔՊ-ն ուղղակի չի ցանկանում լյուստրացիա կատարել՝ բացահայտելու պետական համակարգերում ծվարած գործակալներին․

«Դե, դա պետության զավթված ճյուղերից մեկն էր և մնում է այդպիսին։ Երբեմն որպես ի հակառակություն՝ բերում-ասում են՝ ա՛յ, ԱԱԾ-ն լավ աշխատում է, լրտեսներ է բռնում։ Դա տեսնում ենք։ Լավ է, որ աշխատում են։ Մարդիկ կան՝ չեն վստահում այդ լուրերին, ես վստահում եմ։ Բայց դա չի նշանակում, որ Մոսկվայից հանկարծ զանգեն ԱԱԾ և ասեն՝ կալանավորեք վարչապետին, ԱԱԾ-ն պետք է ասի՝ էս ի՞նչ եք ասում, անհնար բան է։ Ես, դժբախտաբար, կարծում եմ, որ ոչ միայն ԱԱԾ-ն, այլև մի շարք համակարգեր մնում են գործակալական խոշոր ցանցերի ազդեցության տակ, հատկապես՝ Կրեմլի ազդեցության տակ։ Վտանգը սպառնում է ՀՀ-ին, որը ժողովրդի ձեռամբ հավաքական կերպով այդ ուժին տվել է իշխանություն»,- նշեց Լևոն Բարսեղյան։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան