Լեհաստանն ուժեղացնում է ռազմական ուժերն Ուկրաինայի հետ սահմանին

Լուրեր

30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:48
Ալեքսանյան-Վարդևանյան-Կոնջորյան բանավեճ՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեհաստանն ուժեղացնում է իր ռազմական ուժերը Ուկրաինայի հետ սահմանին՝ այն բանից հետո, երբ երկրի արևելքում հրթիռ է ընկել, որի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Թեև ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ ապացույցները ցույց են տալիս հավանականությունը, որ տեղի ունեցածն ուկրաինական հակաօդային պաշտպանության գործողության արդյունք է, Լեհաստանի արձագանքն արտացոլում է իր տարածք պատերազմի տարածման վախը, գրում է Euronews-ը։

Ուկրաինայի հարցով վերջին հանդիպման ժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն ընդգծել են էսկալացիայի կանխման անհրաժեշտությունը։

«Հակամարտության հնարավոր աղետալի տարածման ռիսկերը մնում են չափազանց իրական: Երեկ Լեհաստանում ուկրաինական սահմանի մոտ տեղի ունեցած միջադեպը սահմռկեցուցիչ հիշեցում էր հետագա սրումը կանխելու բացարձակ անհրաժեշտության մասին: Երեկ Լեհաստանում ուկրաինական սահմանի մոտ տեղի ունեցած միջադեպը սահմռկեցուցիչ հիշեցում էր հետագա սրումը կանխելու բացարձակ անհրաժեշտության մասին»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿառլոն։

Ուկրաինային սահմանակից երկրների համար մի քանի ռիսկեր կան։ Դրանցից մեկը պատահական հրթիռներն են, որոնք էլ, ըստ երևույթին, ընկել են Լեհաստանում։ Մյուսը դիտավորյալ հարված է ՆԱՏՕ-ի անդամին, որը կհանգեցնի դաշինքի և Ռուսաստանի միջև ուղիղ կոնֆլիկտի, երրորդը՝ տնտեսական։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շարունակում է վստահ լինել, որ հրթիռն ուկրաինական չէ, և պահանջում է «անհապաղ հասանելիություն» դեպքի վայր՝ պարզելու, ինչպես ինքն է ասում, «ամեն մանրուք, յուրաքանչյուր փաստ»։

Միաժամանակ, Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենն Ուկրաինայի նախագահի խոսքերն ապացույց չի համարել, որ հրթիռը պատկանում է Ռուսաստանին։

Մոսկվան իր հերթին հերքել է ուկրաինա-լեհական սահմանից 35 կմ շառավղով հրթիռների թիրախավորումը և Կիևին մեղադրել պատերազմը սաստկացնելու փորձի մեջ։

Տաթև Ֆռանգյան