Ուկրաինան հայտնել է, որ հացահատիկային գործարքը ևս 4 ամսով երկարաձգվել է

Լուրեր

31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
Բոլորը

Ստամբուլում պայմանավորվել են հացահատիկային միջանցքը ևս 120 օրով երկարացնելու շուրջ՝ ուկրաինական նավահանգիստներից պարենի արտահանման համար։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածնքերի նախարար Ալեքսանդր Կուբրակովը, գրում է Украинская правда-ն։

Նա նշել է, որ նախաձեռնության իրականացման երաշխավորներ են մնացել Թուրքիան և ՄԱԿ-ը։ Կուբրակովը նաև հայտնել է, որ Ուկրաինան պաշտոնապես դիմել է գործընկերներին՝ առաջարկելով երկարաձգել այն առնվազն մեկ տարով և ներառել Նիկոլաևի նավահանգիստը։

«Մենք սպասում ենք նրանց արձագանքին։ Մենք պետք է օգտագործենք մեր նավահանգիստների արտահանման ողջ ներուժը, որպեսզի աշխարհն արագ ստանա պարենի անհրաժեշտ ծավալները»,- հավելել է նախարարը։

Հիշեցնենք՝ հացահատիկային գործարքի ժամկետը լրանում է նոյեմբերի 19-ին։ Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարն ավելի վաղ կողմերին առաջարկել էր մեկ տարով երկարաձգել այն։ Գործարքը կնքվել է հուլիսի 22-ին Ստամբուլում՝ Թուրքիայի, ՌԴ-ի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի միջև։

Հոկտեմբերի 29-ին ՌԴ-ն հայտարարել էր, որ դուրս է գալիս հացահատիկային գործարքից՝ Ուկրաինայի կողմից Սևաստոպոլի նավատորմի վրա հարձակումների պատճառով։ Սակայն նոյեմբերի 2-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հայտարարել էր, որ Մոսկվան վերադառնում է գործարքին։

Էմմա Չոբանյան