ՀՀ ոստիկանությունը՝ պարեկների աշխատանքի մասին

Լուրեր

09.10.2026 | 12:35
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
Բոլորը

Ստորև ներկայացնում ենք ՀՀ ոստիկանության հաղորդագրությունը պարեկների աշխատանքի մասին։

«Բոլորը գիտեն, որ ոչ սթափ վիճակում մեքենա վարելն անթույլատրելի է: Հին ու փորձված ասույթ կա` «Խմած վարորդը պոտենցիալ հանցագործ է»: Բայց արի ու տես, որ ամեն անգամ, ասենք` մայրաքաղաքում ուժեղացված ծառայություն իրականացնելիս, շաբաթվա կտրվածքով, հայտնաբերվում է 100-ից ավելի ոչ սթափ վարորդ, նաև այն աստիճանի ոչ սթափ, որ դժվարությամբ են կանգնում ոտքի վրա: Կոպիտ խախտում է նաև լուսակրի կարմիր լույսի անտեսումը: Ամեն օր կարելի է կրկնել, որ հենց արագության գերազանցումն է հանգեցնում ամենածանր հետևանքների:

Իրավունքների գերակայության մեր դարում պետք է չմոռանալ պատասխանատվության մասին: Վստահաբար կարող ենք ասել, որ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը հնարավոր է հասցնել նվազագույնի միայն վարորդների և հետիոտների պատասխանատվությունը բարձրացնելու միջոցով: Եվ այս հարցում կարևոր է քարոզչությունը: Իհարկե, քաղաքակիրթ, գիտակից վարորդը տեսնում, լսում, ընկալում ու հասկանում է: Բայց, ցավոք, բոլորը չեն գիտակից:

Մեծ վերապահումով ասենք, որ խորհրդային կամ հետխորհրդային տարիներին կարելի էր մատների արանքով նայել վարչարարությանը. մեքենաները քիչ էին, մեքենա վարում էին քչերը, հետևաբար և պատահարներն էին քիչ: Ճիշտ է, կոռուպցիոն ռիսկեր կային, սակայն խնդիրն անվտանգային չէր: Այսօր պատկերը լրիվ այլ է: Մեծ քաղաքները խեղդվում են մեքենաների առատությունից, իսկ պատահարների վիճակագրությունը, մեղմ ասած` մտահոգիչ է: Ամիս է լինում, երբ միայն զոհերի թիվը հասնում է մի քանի տասնյակի, ընդ որում՝ նրանց մեծ մասը երիտասարդներ են: Ուստի երթևեկության մասնակիցների կարգապահությունն այսօր դարձել է անվտանգային լուրջ, կենսական խնդիր, որի լուծումը պահանջում է կտրուկ, երբեմն էլ կոշտ միջոցներ: Հարկավոր է հարցին մոտենալ ոչ միայն որպես կոռուպցիոն ռիսկ, այլև` անվտանգություն:

Առաջին հերթին պետք է վերացնել ոմանց մեջ ձևավորված անպատժելիության զգացողությունը: Եվ սա այն հարցն է, որ այսօր լուծում է նաև պարեկային ծառայությունը:

Այսօր հանրապետության ամենախոշոր երեք քաղաքներում, նաև Շիրակի և Լոռու մարզերում ճանապարհային երթևեկությունը կարգավորում և հսկում են պարեկները, որոնց բարեխիղճ և անկաշառ աշխատանքից է նաև կախված անպատժելիության մթնոլորտը ցրելը և կարգուկանոն հաստատելը: Այս ոչ լրիվ տարվա ընթացքում մայրաքաղաքում պարեկներն արձանագրել են կաշառք տալու՝ 18, Գյումրիում և Վանաձորում` երեքական դեպք, որոնց կապակցությամբ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ: Սրանք այն դեպքերն են, երբ վարորդները փորձել են խուսափել կոպիտ խախտման համար պատասխանատվությունից և հարցը լուծել կաշառելով: Չի ստացվել: Ուզում ենք համոզված ասել, որ չի էլ ստացվի: Ոստիկանության մոտեցումը հստակ է` օրինախախտը, կարգազանցը պետք է պատժվի․ օրենքով նախատեսված դեպքերում՝ զրկվի մեքենա վարելու իրավունքից կամ ենթարկվի ավելի խիստ պատժի։ Այս մոտեցման անվերապահ կատարումը կլուծի ճանապարհային երթևեկության անվտանգության խնդիրը: Անգիտակից վարորդը կամ պետք է դառնա հետիոտն կամ գիտակցի և ուղղվի:
Սակայն իներցիան շարունակվում է, որոշ վարորդներ դեռ դիմում են զարտուղի միջոցների, բայց հայտնվում ավելի ծանր վիճակում, ավելի ճիշտ` կարգավիճակում: Այդպիսի երեք դեպք արձանագրվել է վերջերս:

Նոյեմբերի 9-ին, գիշերվա ժամը երկուսին մոտ, մայրաքաղաքի Դավիթ Անհաղթի փողոցում ծառայող պարեկները կանգնեցրել են 57-ամյա մի երևանցու վարած «Նիսանը»: Ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը պարեկներին առաջարկել է 40 հազար դրամ կաշառք, և որպես հետևանք` ինքը տեղափոխվել ոստիկանության բաժին, իսկ կազմած փաստաթղթերը փոխանցվել են հակակոռուպցիոն կոմիտե:

Նոյեմբերի 13-ին, ժամը 18.30-ին, Շիրակի մարզի պարեկները Գյումրու Վարդանանց հրապարակում ՃԵԿ խախտում կատարելու համար կանգնեցրել են Հայկավան գյուղի 24-ամյա մի բնակչի վարած «Օպելը»: Վարորդն առաջարկել է հինգ հազար դրամ կաշառք ու տեղափոխվել ոստիկանության բաժին: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

Նման մի դեպք էլ արձանագրել են Լոռու պարեկները: Սեպտեմբերի 30-ի ուշ երեկոյան Վանաձորի Բաղրամյան փողոցում խախտում կատարելու համար նրանք կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա: Արմավիրի մարզի 34-ամյա բնակիչը տեղեկանալով, որ կազմվելու է արձանագրություն և մեքենան տեղափոխվելու է պահպանվող հատուկ տարածք, պարեկներին առաջարկել է 20 հազար դրամ կաշառք: Նա ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժին, իսկ կազմված փաստաթղթերն ուղարկվել են հակակոռուպցիոն կոմիտե:

Հետևությունները թողնում ենք ձեզ: Նաև հորդորում ենք` լինել գիտակից, անվերապահորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, դրանով իսկ նպաստել մեր բոլորի անվտանգությանը: Իսկ պարեկային ծառայությունը գործունեության առաջին օրվանից հավատարիմ է որդեգրած սկզբունքին՝ բացառել կոռուպցիոն ռիսկերը։

Մաղթում ենք բոլորին անվտանգ երթևեկ»: