Հայկ Կյուրեղյանն ազատ է արձակվել. նա, ամենայն հավանականությամբ, պատիժը կկրի բաց ռեժիմով

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայկ Կյուրեղյանն ազատ է արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ու  տունդարձի ճանապարհին է. այս մասին Factor.am-ին ասաց Հայկի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը:

«Որևէ մեկը չի դիմավորել, մենակ է գալիս, տաքսու մեջ է»,- ասաց նա:

Նշենք, որ Կյուրեղյանին երեկ «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել էին «Նուբարաշեն» ՔԿՀ՝ պատժի կրման կիսափակ ռեժիմը բաց տիպի ռեժիմով փոխարինելու պատճառով: Իսկ բաց տիպի ՔԿՀ-ի դատապարտյալը կարող է առավոտյան 08:00-ին գնալ աշխատանքի ու երեկոյան 20:00-ին վերադառնալ ՔԿՀ: 

Հիշեցնենք, որ 2014 թվականի հունիսի 12-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, որտեղ պետք է մեկնարկեր Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստը, Հայկ Կյուրեղյանը բարձրացել էր կայանած ավտոմեքենաներից մեկի տանիքին ու օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակել, որից անմիջապես հետո ձերբակալվել էր ոստիկանների կողմից ու տեղափոխվել ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Մեզ հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող  Սյուզան Սիմոնյանը նշեց. « Հայկ Կյուրեղյանը մեկ ամիս արձակուրդի մեջ է լինելու։ Հետո՝ կտեսնենք»: