Երեխաները 1000 դրամ ծախսում են՝ շահելով 200 դրամ, որից աչքերը փայլում են․ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու և «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր ելույթում անդրադարձավ անչափահասների խոցելիությանը այս հարցում։

«Այդ դաժան խնդիրը լուծելու համար շատ ջանք է պետք, մենք բավականին ջանք թափում ենք, բայց պետք է աշխատենք այդ ուղղությամբ:

Ասենք, թոռնիկներիս հետ գնում եմ զբոսայգի, այնտեղ կա «շահումով խաղ» հասկացություն՝ կրակելը և այլն; 1000 դրամ ծախսում են երեխեքը, շահում են 200-300 դրամ, և տեսնեք՝ իրենց չարաճճի աչքերը ոնց են փայլում՝ դա շահելուց:

Ասում եմ՝ տղա՛ ջան, դու 1000 դրամ ծախսեցիր, 200 դրամ շահեցիր, ի՞նչն է այստեղ շահել, չէ՞ որ քեզ խաբում են, ներգրավում են խաղամոլության մեջ:

Կարող է թվալ՝ պարզունակ թեմա է, բայց այդ ժամանակվանից է սկսում նաև խաղամոլության նկատմամբ վերաբերմունքը:

Տեսեք պարոն Առուշանյանի օրինակը՝ արդեն երեխան փող է ուզում, որ լոտո խաղա: Ընդ որում՝ իմ թոռնիկները բավականին ձիգ, լավ սովորող, կազմակերպված տղաներ են, բայց բոլոր դեպքերում՝ այդ իրենց աչքերի փայլը որ ես նայում եմ, արդեն պատկերացնում եմ այն մարդկանց, որոնք 10 հազար դրամ փող են ստանում, երեկոյան ասում են՝ մի հատ մտնենք կամ դնենք ու այդ 10 հազարը՝ մեր ընտանիքի նյութական վիճակը բարելավլու համար ու  այդ 10 հազարն էլ են կորցնում»:

Մանրամասները՝ տեսանյութում։