ՌԴ ՊՆ-ն սկսել է նորակոչիկներին ուղարկել զորքեր․ մինչ այս հայտարարվել էր նրանց պարտադիր նախապատրաստման մասին

Լուրեր

09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանում սկսել են աշնանը զորակոչված ժամկետային զինծառայողներին ուղարկել զորքեր։ Այս մասին հայտնում է Կոմերսանտը՝ ՌԴ ՊՆ-ին հղումով։

Մինչ այս, Պաշտպանության նախարարությունը պնդում էր, որ ժամկետային զինծառայողներին պատերազմ չեն ուղարկի, թեև գարնանը նման դեպքերը հաստատվել էին նույնիսկ Ռուսաստանի իշխանությունների կողմից։

«Նորակոչիկների հիմնական մասը կուղարկվի ուսումնական կենտրոններ՝ չորսից հինգ ամսով իրենց մասնագիտությամբ վերապատրաստվելու։ Զորակոչի ընթացքում յուրաքանչյուր ապագա զինծառայողին տրամադրվում է ձմեռային համազգեստի հավաքածու և բանակային անհրաժեշտ պարագաներ»,- ասված է հաղորդագրությունում։

Զորակոչը Ռուսաստանում մեկնարկել է նոյեմբերի 1-ին՝ սովորականից մեկ ամիս ուշ, քանի որ զինկոմիսարիատները զբաղված էին մոբիլիզացվածներին ռազմաճակատ ուղարկելով։ Զինվորական ծառայության զորակոչվածների հարազատները մտավախություն ունեն, որ իրենց երեխաները կարող են հայտնվել եթե ոչ Ուկրաինայում, ապա սահմանամերձ շրջաններում, որտեղ նրանք կարող են վտանգի ենթարկվել հրետակոծության պատճառով։

Տաթև Ֆռանգյան