Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ է արել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարարին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ է արել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարարին. տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Ղահրամանյանին ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ: