«Անկարան չի ընդունում ԱՄՆ ցավակցությունները Ստաբուլի միջադեպի կապակցությամբ»․ Թուրքիայի ՆԳ նախարար

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոլյուն հայտարարել է, որ Անկարան չի ընդունում ԱՄՆ-ի ցավակցությունները Ստամբուլում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված, գրում են թուրքական լրատվամիջոցները։

«Մենք չենք ընդունում և մերժում ենք ԱՄՆ դեսպանատան ցավակցությունները Ստամբուլում ահաբեկչության հետ կապված։ Մենք ստացել ենք մեզ ուղղված հաղորդագրությունը։ Մենք  գիտենք՝ ինչ է տեղի ունեցել, մենք վճռականորեն կպատասխանենք»,- ասել է Սոյլուն։

Նա հայտնել է, որ 46 կասկածյալ է ձերբակալվել։ Թուրք պաշտոնյան նաև փորձել է իրադարձություններում ներագրավվել Հունաստանին։

«Ձերբակալվածների թվում կա ահաբեկիչ, որին հրաման է տրվել ֆիզիկապես ոչնչացնել Ստամբուլում պայթյունի հեղինակին։ Ահաբեկչության հետ կապվածները կարող էին այսօր փախչել Հունաստան, սակայն նրանք անմիջապես ձերբակալվել են»,- ասել է թուրք նախարարը։

Հավելենք, որ Թուրքիայի իշխանությունների հաղորդմամբ՝ Ստամբուլի կենտրոնական Իսթիքլալ պողոտայում ահաբեկչությունն իրականացրել է Սիրիայի մի քաղաքացի, որն ուղարկվել է Քոբանի քաղաքից և կապված է Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ։ Նա ձերբակալվել է։

Թուրքիայի իշխանություններն ԱՄՆ-ին մեղադրում են PKK-ի և Սիրիայում նրա մասնաճյուղ YPG-ին աջակցելու համար։

Էմմա Չոբանյան