Մարիուպոլի վերապրածները. վավերագրություն, որը հակասում է պատերազմի մասին ռուսական պատումներին. VOA-ի անդրադարձը

Լուրեր

30.10.2026 | 18:32
ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է որոշումը, որը Պետդեպին պարտավորեցվել էր «Գրին քարտի» խաղարկություն անցկացնել
30.10.2026 | 18:29
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
30.10.2026 | 18:22
Կառավարությունում գլխավոր տեղը պետք է պատկանի ընդդիմությանը․ այն Սամվել Կարապետյանինն է․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:18
Սամվել Մայրապետյանի և նրա կնոջ ընկերության՝ Աբովյան 10 հասցեի գույքի բռնագանձման գործը կրկին կքննվի դատարանում
30.10.2026 | 18:15
Այն, ինչ կարելի է Փաշինյանին, քրեորեն պատժելի է մյուսների համար․ ինչպես է օրենքը կիրառվում ընտրողաբար
30.10.2026 | 18:10
Բելառուսն արգելել է հայկական կոնյակի վաճառքը // Ալեն Սիմոնյանը Մոսկվա կմեկնի․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 18:02
Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանի սահմանազատման գործընթացը
30.10.2026 | 17:54
Աշոցքում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Կարեն Մանուկյանը
30.10.2026 | 17:45
Արծվիկ Մինասյանը՝ ԵՊՀ-ում աշխատող եղբոր մասին, որը կաշառքի գործով է անցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մարիուպոլ. Չկորած հույսը» նոր վավերագրական ֆիլմը ցույց է տալիս Ուկրաինայի պատերազմը սովորական մարդկանց աչքերով, ովքեր կարողացել են փրկվել ու գոյատևել: Այն ցուցադրվել է ԱՄՆ-ում։ Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը:

Մարիուպոլի բնակիչները հիշում են, թե ինչպես սկսվեց Ռուսաստանի ներխուժումը, իրենց խոսքերով` պատկերելով պատերազմի իրականությունը։

Նրանց մասին պատմող «Մարիուպոլ. չկորած հույս» վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Նյու Յորքում:

Ֆիլմում նկարահանված բժիշկ և կամավոր Ջիլիան Զելդինը երեք ամիս աշխատել է փախստականների օգնության կենտրոններում՝ ուկրաինա-լեհական սահմանին:

Նա նաև ուկրաինացի զինվորականներին սովորեցրել է, թե ինչպես է հարկավոր օգնել վիրավորներին մարտական գործողության ժամանակ:

«Ես ուղղակի չէի ուզում այս ամենից հեռու մնալ։ Ես գնացի և տեսա բազմաթիվ հիվանդների: Աշխատել եմ այնտեղ ծառայող իսրայելից ժամանած բժիշկների երկու խմբերի հովանու ներքո»,-պատմել է նա։

Ռոման Գորոդենսկին Մարիուպոլի պաշտպաններից էր։ Այնտեղ կորցրել է ձեռքն ու ոտքը և գերվարվել ռուսների կողմից։ Գորոդենսկին ասում է, որ իրեն խոշտանգել են և ազատել գերիների փոխանակման ժամանակ: Այժմ նա վերականգնողական փուլ է անցնում ԱՄՆ-ում։

«Հուսով եմ, որ շուտով նորմալ կքայլեմ, ձեռքս ու ոտքս էլ նորմալ կաշխատեն։ Այնուհետև, կարծում եմ, որ նորից կմիանամ Ուկրաինայի զինված ուժերին»։

Վավերագրական ֆիլմը հիմնված է Մարիուպոլի լրագրող Նադեժդա Սուխորուկովայի գրառումների և ռուսական օկուպացիայի առաջին ամիսներին Մարիուպոլի բնակիչների օրագրերի վրա։

Ֆիլմը, որը արտադրվել է ուկրաինական պրոդյուսերների կազմակերպության կողմից, ընդգծում է ճշմարտությունը ռուսական ամբողջ ապատեղեկատվության ներքո, ասում է ֆիլմի ռեժիսոր Մաքս Լիտվինովը. «Նրանք փորձում են տարածել Եվրոպայում, թե ինչու է այս պատերազմն արդար և ինչ պատճառաբանություններ ունեն: Մենք պարզապես գիտեինք, որ պետք է ցույց տանք ճշմարտությունը, որը կկանգնի այդ բոլոր ստերի դեմ»:

Ուկրաինացիները վավերագրական ֆիլմում ասում են, որ աշխարհը պետք է իմանա և հիշի Մարիուպոլում տեղի ունեցածը:

Մարիուպոլի քաղաքապետ Վադիմ Բոյչենկոյի խոսքով՝ «Մեզ համար կարևոր էր թույլ տալ, որ բարձրաձայնվի քաղաքացիների խոսքը՝ մայրիկիս և տատիկիս և տասնյակ հազարավոր մարդկանց ձայները, ովքեր փրկվել են այս ողբերգական պատերազմից»:

Ուկրաինացի պաշտոնյաներն ասում են, որ ֆիլմում ցուցադրվում են նաև ռուսական ռազմական հանցագործությունների ապացույցներ:

Մարիուպոլի քաղաքապետը վստահ է՝ «Այս վավերագրական ֆիլմը կօգտագործվի Հաագայում քրեական դատավարության ժամանակ: Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի դա տեղի ունենա»:

«Ասա ճշմարտությունը իմ քաղաքի մասին», – լրագրող Նադեժդա Սուխորուկովայի այս գրառումով եզրափակվում է վավերագրական ֆիլմը և ամփոփում ուկրաինացի փրկվածների հույսը: