Եվրոպացի ներդրողները պատրաստ են քննարկել կոնկրետ ծրագրեր. Պյոտր Սվիտալսկին՝ Նիկոլ Փաշինյանին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին. տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունը: 

Վարչապետը կարևորել է Եվրոպական միության հետ համագործակցության շարունակական զարգացումը և անդրադարձել կառավարության գործունեության առաջնահերթություններին ու ծրագրերին: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ մեր երկրում տեղի ունեցած իրադարձություններն էապես նպաստել են ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը: Վարչապետի խոսքով՝ ստեղծված բարենպաստ մթնոլորտը նոր խթան կհանդիսանա տարբեր ոլորտներում բարեփոխումների և արմատական փոփոխությունների իրականացման համար: Գործադիրի ղեկավարը շեշտել է, որ կառավարության թիվ մեկ առաջնահերթությունը կոռուպցիայի դեմ պայքարն է և գործադիրի քայլերն ուղղված են ժողովրդավարական ինստիտուտիների զարգացմանը, բիզնես միջավայրի շարունակական բարելավմանը, այդ թվում` ներդրումների պաշտպանվածության բարձրացմանը, մենաշնորհների դեմ պայքարին, պետական գնումների ոլորտում կոռուպցիոն դրսևորումները նվազագույնի հասցնելուն, ներդրումների ներգրավմանը և այլն: «Մենք վճռական ենք մեր կողմից նախանշված նպատակները, ծրագրերն ու միջոցառումները կյանքի կոչելու հարցում՝ կոնկրետ արդյունքներ արձանագրելու նպատակով»,- ընդգծել է վարչապետը: 

Պյոտր Սվիտալսկին ողջունել և կարևորել է վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարության ծրագրերը՝ ընդգծելով, որ Եվրոպական միությունը պատրաստ է առարկայական օժանդակություն ցուցաբերել դրանց իրականացմանը, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ժամանակավոր կիրարկման շրջանակում: Դեսպանը նշել է, որ տեսնում է դեպի Հայաստան եվրոպական ներդրումներ ներգրավելու լավ հնարավորություններ, հատկապես, պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում տարբեր ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: Պյոտր Սվիտալսկիի խոսքով՝ եվրոպացի ներդրողները պատրաստ են քննարկել կոնկրետ ծրագրեր: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդարադարձ են կատարել նաև Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային մի շարք այլ հարցերի: