ՀՀ նախագահը որևէ գործուն քայլ չի կատարում ՍԴ-ի դատավորի թափուր տեղի լրացման՝ իր սահմանադրական պարտականությունների կատարման  ուղղությամբ. «Իրավունքի Եվրոպա միավորում»

Լուրեր

11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, որը դիտորդական առաքելություն է իրականացնում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության գործընթացում, մտահոգություն է հայտնում, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որևէ գործուն և տեսանելի քայլ չի կատարում Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի լրացման՝ իր սահմանադրական պարտականությունների կատարման  ուղղությամբ:

 Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղը շարունակում է դատարկ մնալ:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ապրիլի 26-ին առաջադրած թեկնածուի կապակցությամբ  ավելի քան 30 հասարակական կազմակերպություններ հանդես էին եկել մտահոգությամբ՝ ուղղված Հանրապետության նախագահին և Ազգային ժողովին։

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության՝ հավասար, արդար և թափանցիկ ընթացակարգի հարցն  այնուհետև բարձրացվել էր ավելի քան 30 հասարակական կազմակերպությունների և 100-ից ավելի փաստաբանների կողմից, ինչին ի պատասխան, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 17-ին հայտարարեց, որ պատրաստ է լսել այդ հարցում իրավաբանական համայնքի առաջարկությունները  և ողջամիտ ժամկետում համապատասխան ընթացակարգով ընտրել և առաջադրել թեկնածու:

Նախագահի վերոհիշյալ հայտարարությունից օրեր անց ավելի քան 200 փաստաբաններ հանդես եկան Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուիառաջարկությամբ:

Մայիսի 22-ին մամուլում տարածված տեղեկության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը մայիսի 18-ին իրականացրել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրություն և այն ներկայացրել է Ազգային ժողովին, որտեղ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածությունը կքննարկվի հունիսի 12-ին գումարվող Ազգային ժողովի հերթական քառօրյայի առաջին նիստում :

Մինչդեռ ՀՀ նախագահի կողմից նախորդ թեկնածուի առաջադրումից և Ազգային ժողովում նրա  չընտրվելուց  արդեն մեկ ամիս անց նոր թեկնածու նախագահի կողմից չի ընտրվել և չի առաջադրվել Ազգային ժողովին:

Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղը ողջամիտ ժամկետում լրացնելու պարտականությունը և պատասխանատվությունը անմիջականորեն փոխկապակցված է պետական և հանրային շահի հետ, քանի որ Սահմանադրական դատարանը Հայաստանի Հանրապետության սահմանադրական արդարադատության միակ ատյանն է:

Ուստի հաշվի առնելով հիշյալ ժամանակահատվածում ՀՀ նախագահի անգործությունը՝ «Ազատությանը» տված պատասխանը  և մամուլում հրապարակվող նրա հանրային վարկանիշի բարձրացմանն ուղղված գործունեությունը, ստիպված ենք բարձրաձայնել, որ հիշյալ առաջնահերթությունները, դրանցից բխող պատասխանատվությունն իր ողջ ծավալով չի ընկալվում սահմանադրության երաշխավորի՝ Հանրապետության նախագահի կողմից, ինչն էլ լուրջ մտահոգություն է առաջացնում ՀՀ նախագահի՝ Սահմանադրությամբ իրեն վերապահված պարտականությունների և պատասխանատվությունների իրացման վերաբերյալ:

Արդեն իսկ ակնհայտ է, որ Հանրապետության նախագահը ձախողում է, մինչև հունիսի 12-ից 15-ը ԱԺ-ի քառօրյա նիստում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրումը, այն դեպքում, երբ հաջորդ հերթական նիստերը նախատեսված են Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում:

 

Իրավունքի Եվրոպա միավորում