«Ուզում էինք՝ կռիվն ավարտվի, դպրոց գանք»․ Սոթքի դպրոցից 29 աշակերտ հեռացել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

11-ամյա Նարեկը, որ սովորում է Սոթքի միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանում, սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն ադրբեջանական հարձակման հետևանքով ընտանիքի հետ ստիպված է եղել հեռանալ գյուղից։ Ասում է՝ ուզում էր կռիվը շուտ ավարտի, որ դպրոց գա, կարոտում էր դասընկերներին։ Երկօրյա մարտերի պատճառով Սոթքի միջնակարգ դպրոցի 157 աշակերտ զրկվել էր կրթություն ստանալու իրավունքից․ նախ՝ հարկադիր արձակուրդ, հետո էլ՝ հեռավար դասեր։

«Ուզում էի դպրոց գալ, դպրոցում լավ է»,- ասում է 10-ամյա Էրիկ Գևորգյանը:

Սոթքի միջնակարգ դպրոցի աշակերտները միայն խաղաղություն են ուզում, որ էլ ստիպված չլինեն անորոշ ժամանակով հեռանալ գյուղից ու չտեսնել դասընկերներին․ հիշում են՝ ինչպես սկսվեց կռիվն ու դուրս եկան Սոթքից։

«Գնացինք իմ տատի տուն, կռվից հետո նորից հետ եկանք… վախեցել էի»,- պատմում է Գոռ Օսիպյանը:

Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել էր նաև Սոթքի միջնակարգ դպրոցը՝ մասնակի վնասելով պատուհաններն ու տանիքը․ դասերն առկա ուսուցմամբ վերսկսել են հոկտեմբերի 4-ից՝ ասում է դպրոցի 13 տարվա տնօրեն Արտակ Մելքոնյանը։

«Արմաթ» ինժեներական լաբորատորիայի խմբավար Հերմինե Մելքոնյանի խոսքով՝ հեռավար դասեր թեև կազմակերպվում էին, բայց ոչ բոլոր աշակերտներն էին մասնակցում։ Իսկ մինչև սեպտեմբերի 13-ը նորմալ հաճախել են դպրոց, որևէ վախ ու անհանգստություն չկար՝ չնայած պարբերաբար հնչող կրակոցներին․

Տնօրենը վստահեցնում է՝ հիմա արդեն աշակերտները նորմալ հաճախում են դպրոց, վախ չկա, բայց այդ օրերին Սոթքը դատարկվել էր, մարդիկ ստիպված էին լքել բնակավայրը։ Նրանց մի մասը, սակայն, գյուղ չի վերադարձել. հեռացողներից մեկն էլ Սոթքի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի դասղեկ, հասարակագիտության ու հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհին էր։

«Իր տեղը լրացվել է արդեն»,- նշում է Սոթքի միջնակարգ դպրոցի տնօրեն Արտակ Մելքոնյանը:

Տնօրենի խոսքով` դպրոցում այժմ 25 ուսուցիչ ու 128 աշակերտ կա. 29-ը տեղափոխվել են, բայց կվերադառնան՝ վստահ է Մելքոնյանը:

Factor TV-ի նկարահանման ժամանակ էլ դպրոցում դասապրոցես էր․ տնօրենն ասում է՝ բացակայություններն այդքան շատ չեն, հիմնականում բարձր դասարանի աշակերտներն են բացակայում, որոնք գյուղում ընթացող շինարարական աշխատանքներին են մասնակցում, ծնողներին օգնում:

Սոթքի միջնակարգ դպրոցի աշակերտներն ասում են՝ գյուղից ոչ մի դեպքում չեն հեռանալու։ 11-ամյա Նարեկը, օրինակ, որոշել է ֆուտբոլիստ դառնալ ու հայրենի գյուղը ճանաչելի դարձնել ամբողջ աշխարհում։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան