Հնարավոր է՝ անփութություն է տեղի ունեցել. Փամբուխչյանը՝ ՔՊ վարչության ընտրության վերահաշվարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«ՔՊ Վարչության նսիտից հետո որոշվեց վերահաշվարկ կատարել, վերահաշվարկը կատարվեց և ձայների որոշակի փոփոխություն եղավ»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը՝ անդրադառնալով վարչության ընտրություններում սխալ հաշվարկի մասին տեղեկությանը։

Հիշեցնենք՝ վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «Քաղաքացիական պայմանագրի» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ավելի քիչ ձայն են ստացել, քան պատգամավոր Արսեն Թորոսյանն ու ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը։

«Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ հնարավոր է անփութություն է եղել, քանի որ 1000-ից ավելի քվեաթերթիկ է եղել, բոլոր քվեաթերթիկներում 15 հոգու անուն է եղել, և մուտքագրողները եղել են 20 հոգի, ու թվաբանության մեջ հնարավոր է շեղումներ են եղել․ ամեն մեկը եթե անգամ մեկ սխալ թույլ տար, 20 տարբերություն կարելի էր գտնել»,- նշեց Փամբուխչյանը։

Նա նաև հավելեց, որ ո՛չ հաստատում, ո՛չ էլ հերքում է, որ կեղծիք է տեղի ունեցել։ «Բնականաբար մենք պետք է որոշակի, այսպես ասած, քննություն կատարենք, որպեսզի վերջնական հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել։ Բոլորը մեր թիմակիցներն են՝ այսինքն՝ այնտեղ ՔՊ-ականներ են եղել, և կարծում եմ՝ անփութության հետևանք էր դա»,- նշեց ԱԻ նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։