ԵՄ-ն երկարաձգել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները՝ Արևելյան Միջերկրականում գործունեության հետ կապված

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Եվրոպական խորհուրդը որոշել է երկարաձգել Թուրքիայի դեմ պատժամիջոցները Արևելյան Միջերկրականում անօրինական հորատումների պատճառով, գրում է Middle East Monitor-ը։

Պատժամիջոցները կգործեն ևս մեկ տարի՝ մինչև 2023 թվականի նոյեմբերի 12-ը։

«Եվրամիությունը կպահպանի իր կարողությունը՝ նպատակաուղղված սահմանափակող միջոցներ կիրառելով այն անձանց կամ կազմակերպությունների նկատմամբ, որոնք պատասխանատու են կամ ներգրավված են Արևելյան Միջերկրական ծովում ածխաջրածինների հորատման չարտոնված գործունեության մեջ»,- ասվում է հայտարարության մեջ։

Պատժամիջոցները ներառում են ԵՄ մուտքի արգելք, ինչպես նաև «Turkish Petroleum»-ի խորհրդի անդամ և գլխավոր տնօրենի տեղակալ Մեհմեթ Ֆերուհ Աքալընի և «TPAO» հետախուզական վարչության փոխտնօրեն Ալի Քոսքուն Նամօղլուի ակտիվների սառեցում։

ԵՄ հայտարարության համաձայն՝ այս երկու անձինք են պատժամիջոցների տակ, քանի որ նրանք են պատասխանտու «Արևելյան Միջերկրական ծովում ածխաջրածինների որոնողական աշխատանքների ծրագրման, կառավարման և իրականացման համար»:

Հավելենք, որ Թուրքիայի ապօրինի հորատումները հանգեցրել են Կիպրոսի և Հունաստանի, ինչպես նաև ԵՄ-ի հետ վեճի։

Եվրամիությունը դեռ 2019 թվականին է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ՝ «վերահաստատելով իր լիակատար համերաշխությունը Կիպրոսի հետ՝ կապված նրա ինքնիշխանության և ինքնիշխան իրավունքների հարգման հետ»:

Էմմա Չոբանյան