Արարատի ցեմենտի գործարանը գերիշխող դիրք ունի, միանշանակ. ՏՄՊՊՀ-ն՝ Ծառուկյանին. «Իրավունք»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Իրավունք» թերթը գրում է.

«Օրերս Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով այն խոսակցություններին, որ իրեն պատկանող Արարտի ցեմենտի գործարանը այդ ոլորտում մենաշնորհային դիրք ունի, այս մեկնաբանությունը տվեց. «4 հատ ցեմենտի գործարան կա, Պարսկաստանից, Վրաստանից ներկրում են, ասում են՝ մենաշնորհ: Մարդ ինչքա՞ն «տուպոյ» պտի լինի, որ մենաշնորհը չտարբերի, որ չորս հատ հիմնարկություններ բերում են»:

 Ամբողջ հարցն այն է, որ ընկերության մենաշնորհային, գերիշխող դիրք ունենալ-չունենալը ֆիքսում է ոչ թե ոլորտում գործող ընկերությունների թիվը, այլ կոնկրետ ընկերության ունեցած դիրքն այդ ոլորտում:

Այսպիսով, Արարատի ցեմենտի գործարանն ունի՞ գերիշխող դիրք, պարզեցինք ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի բաժնի պետ Արման Մանասերյանից:

Ըստ նրա. «Ռեեստր, որպես այդպիսին օրենսդրությամբ վերացվել է, և թե շուկայի որ մասն է զբաղեցնում Արարտի ցեմենտի գործարանը, թվերով ասել չենք կարող: Մենք ուսումնասիրում ենք գերիշխող դիրք ունեցող ընկերություններն այն դեպքում, երբ կա գերիշխող դիրքի չարաշահման բողոք: Ես Ձեզ օրինակ բերեմ, դեռևս 2005 թվականին, երբ «Միկա» ցեմենտն ուներ ահագին մեծ մասնաբաժին՝ Արարատի ցեմենտի գործարանը զբաղեցնում էր շուկայի 58 տոկոսը: Հիմա գիտեք, որ «Միկա» ցեմենտը շեշտակի նվազեցրել է արտադրությունը, անգամ ընդհատումներով է գործում:

Այնպես որ, այս պահին հստակ կարող ենք փաստել, որ, այո, Արարատի ցեմենտի գործարանը գերիշխող դիրք ունի, միանշանակ»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: