Ուկրաինայում ՌԴ-ի կորուստներն արդեն մի քանի անգամ գերազանցել են Աֆղանստանում ԽՍՀՄ-ի կորուստները. Պենտագոն

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը, հավանաբար, կորցրել է իր հիմնական մարտական ​​տանկերի կեսը և պատերազմում օգտագործել է իր ճշգրիտ կառավարվող զենքի մեծ մասը։ Այս մասին ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քալը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նրա խոսքով՝ Ուկրաինայում ռազմական արշավը մեծ ռազմավարական ձախողում էր Կրեմլի համար։

«Պուտինը ձախողել է, Ռուսաստանն այս պատերազմից դուրս կգա ավելի թույլ, քան մինչ դրա սկսվելն էր»,- Քալին է մեջբերում CNN-ը։

Պատժամիջոցներն ու արտահանման հսկողությունը շատ կդժվարացնեն ռուսական բանակի վերադարձը նախապատերազմյան մակարդակի, հավելել է ամերիկացի պաշտոնյան։ Նա նաև նշել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի կորուստներն արդեն մի քանի անգամ գերազանցել են Աֆղանստանում ԽՍՀՄ-ի կորուստները։

«Պուտինը գնացել է այս պատերազմին՝ փորձելով ոչնչացնել Ուկրաինան որպես անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական երկիր: Նա ձախողվեց, և դա չի փոխվի: Ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական Ուկրաինան կդիմանա»,- ասել է Քոլին Քալը:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ վարչակազմը ճնշում չի գործադրում Ուկրաինայի իշխանությունների վրա՝ դրդելով նստել Ռուսաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջ, և որ Ուկրաինան պետք է որոշի, թե երբ և ինչ պայմաններում պատրաստ կլինի սկսել բանակցային գործընթացը։

«Մեր դիրքորոշումն ուկրաինացիներին բանակցությունների մղելը չէ, քանի դեռ նրանք պատրաստ չեն: Այն կայանում է նրանում, որ նրանք կարողանան գործել ուժի դիրքերից, երբ պատրաստ լինեն [բանակցելու]»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:

Քալը կանխատեսում է, որ ձմռան սկիզբը կբարդացնի լայնածավալ հարձակողական գործողությունները, իսկ Ուկրաինայում ռազմական գործողությունների ինտենսիվությունը կնվազի, ինչը դիվանագիտական ​​կարգավորման հնարավորություններ կստեղծի։

«Ի վերջո, ռուսներն ու ուկրաինացիները պետք է որոշեն, թե դա ինչ բարենպաստ հնարավորություններ է ընձեռում դիվանագիտության համար»,- ասել է պաշտպանության փոխնախարարը։

ԱՄՆ-ում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների ֆոնին Քալը հարկ է համարել նշել, որ երկրի երկու խոշոր կուսակցություններն էլ հանդես են գալիս Ուկրաինային ուժեղ աջակցության օգտին, սակայն այդ աջակցության մեխանիզմները հետագայում կարող են փոխվել։

Տաթև Ֆռանգյան