ԵԽ-ն այն կառույցը չէ, որը պետք է գնահատի Վրաստանի առաջընթացը․ խորհրդարանի նախագահ

Լուրեր

27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 27-ի դրությամբ
27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
Բոլորը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, Վրաստանի վերաբերյալ Եվրահանձնաժողովի գնահատականներն ավելի կարևոր են, քան եվրոպացի խորհրդարանականներինը, գրում է Aliq Media-ն։

Այս հայտարարությունը նա արել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Վրաստանի կողմից ԵՄ ասոցացման համաձայնագրի կատարման վերաբերյալ տարեկան զեկույցի քննարկման կապակցությամբ։

Զեկույցում ներկայացված են եվրախորհրդարանականների մի մասի դիտարկումները, որոնք վերաբերում են Վրաստանում ԶԼՄ-ների ազատության ապահովմանը, ընդդիմադիր «Մթավարի արխիի» տնօրեն Նիկա Գվարամիայի պատժաչափի վերանայմանը և նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի տեղափոխությանը։

Ըստ Պապուաշվիլիի՝ Եվրախորհրդարանն այն կառույցը չէ, որը պետք է գնահատի Վրաստանի առաջընթացը։

Ի դեպ, այսօր՝ նոյեմբերի 8-ին, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկելու է Վրաստանի կողմից ԵՄ Ասոցացման համաձայնագրի կատարման վերաբերյալ տարեկան զեկույցը։