Կա կոնկրետ ծրագիր, որն ինչ-որ պահի դառնալու է Արցախի հայաթափություն. Վիգեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

«Էական է, որ կողմերը պայմանավորվել են եռանդուն կերպով շարունակել համագործակցությունը և ապագայում նորից հանդիպել, դա նշանակում է, որ օրակարգում ընտրվել են հարցեր, որոնք կողմերը պատրսատ են քննարկել և գալ հաաձայնության»,- այս մասին  FactorTV-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Վաշինգտոնում տեղի ունեցած Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպմանը։

Խաչատրյանի դիտարկմամբ՝ հայկական կողմի գերնպատակը ՀՀ-ի համար խաղաղ դարաշրջանի ապահովումն է, որը կսկսվի խաղաղության պայմանագրով, բայց այդ պայմանագիրը խաղաղության երաշխիք չէ, խաղաղության երաշխիքը մեր բանակն է, մեր երկրի հզորացումը։

Անդրադառնալով հարցին, թե խաղաղության պայմանագրի համատեքստում ի՞նչ փոխզիջում կլինի՝ արդյո՞ք Արցախ չունենալը, իշխանական պատգամավորը նշեց, որ Արցախի հարցը մեր կարևորագույն ազգային հարցերից է, բայց այդ հիմնահարցը չի կարող լինել ՀՀ ճակատագիրը որոշող պայման։

«Մեր քաղաքականությունն այնպիսին պետք է լինի, որ երբևիցե Արցախում հայաթափումը չդառնա իրականություն»,- ընդգծեց Խաչատրյանը։ -Որևէ պարագայում Արցախը չպետք է հայաթափվի, բայց այսօր կա կոնկրետ ծրագիր, որն ինչ-որ պահի դառնալու է Արցախի հայաթափություն․․․ Մենք պիտի սպասարկենք մեր շահը, ոչ թե այլ պետության»։

Մանրամասն՝ տեսանյութում։