Արցախցիներն արձագանքել են Նիկոլ Փաշինյանի կոչին. բողոքի ցույցերը դադարեցվել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Հանրապետության պետնախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ստեփանակերտում բողոքի ցույց իրականացնող քաղաքացիներին և հանդես եկել հայտարարությամբ:

«Դուք նոր էջ եք բացել Արցախի պատմության մեջ: Առաջին անգամ անկախ Արցախում սկսել է շարժում` ուղղված պետականաշինությանը: Մենք տեղյակ ենք այս օրերին հնչած բոլոր պրոբլեմներին: Այսօր ձեր կողմից ընտրված նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է կառավարության ընդլայնված նիստ` կոնկրետ օրակարգով, հանձնարարականներով, նկատողություններով՝ ինձնից սկսած մինչև բոլոր նախարարներ: Եթե կան սխալներ, դա առաջին հերթին պաշտոնյաներինն է: Ձեր կողմից առաջացված բոլոր խնդիրներին լուծում է տրվելու»,- հավաստիացրել է պետնախարարը: 

Այնուհետև ցույցի համակարգողներից Դավիթ Սիմոնյանը կարդացել է Բակո Սահակյանի հորդորը, ով խնդրել է ժամանակ տալ բոլոր հարցերին լուծում տալու համար: «Մենք նաև գոհ ու շնորհակալ ենք պարոն Նիկոլ Փաշինյանին, որ անդրադարձել է այս հավաքին, սա պատմական մի երևույթ է»,- ասել է Դավիթ Սիմոնյանը:

Հիշեցնենք, ու դրանից կարճ ժամանակ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմեց Ստեփանակերտում բողոքի ցույց իրականացնող քաղաքացիներին և հորդորեց դադարեցնել ցույցը՝ սպասելով ԱՀ Ազգային ժողովի ստեղծած հանձնաժողովի աշխատանքի արդյունքներին:

Նիկոլ Փաշինյանի հավաստիացմամբ՝ Բակո Սահակյանը պատրաստ է կատարել շարժման բոլոր պահանջները: Փաստորեն՝ Նիկոլ Փաշինյանի կոչն անարձագանք չմնաց:

Հ.Գ. Մեր տեղեկություններով վաղը նախատեսվում է երթ անցկացնել դեպի Արցախի նախագահի նստավայր:

 
Մարութ Վանյան, Ստեփանակերտ