Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյթի հետ

Լուրեր

31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյթի հետ․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ հայ-արաբական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, և զարգանում են քաղաքական, տնտեսական ու մշակութային բազմաշերտ փոխգործակցությամբ։ Նախագահն ընդգծել է, որ արաբական աշխարհի հետ հարաբերությունները մշտապես գտնվում են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում։

Ահմեդ Աբուլ Ղեյթը նշել է, որ արաբական աշխարհում Հայաստանը սիրված գործընկեր և բարեկամ է, որի հետ պատրաստակամ են հնարավորինս ջանքեր ներդնել՝ առավել սերտ փոխգործակցության հարթակներ ստեղծելու համար։

Զրույցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն իր մտահոգություններն է հայտնել վերջերս Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահի ելույթի մի շարք հակահայկական և իրականության հետ կապ չունեցող դրվագների վերաբերյալ, որոնցում Ադրբեջանի նախագահը փորձել է այլախեղել Ղարաբաղյան հակամարտության բովանդակությունը և այն ներկայացնել որպես կրոնական հակամարտություն։ Նախագահը շեշտել է, որ Հայաստանը բազմաթիվ բարեկամներ ունի մուսուլմանական աշխարհում, Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, որտեղ բացառվում է կրոնական կամ խտրականության, անհանդուրժողականության որևէ դրսևորում։

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ միանշանակորեն շահագրգիռ է քայլեր ձեռնարկել հնարավորինս թյուրընկալումները հարթելու ուղղությամբ և նպաստել սեփական դիրքորոշումը ներկայացնելու հայկական կողմի իրավունքի ապահովմանը։

Զրույցի ավարտին երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել սերտ և բազմակողմ ձևաչափով շփումները։