Հնդկաստանը կշարունակի ռուսական նավթ գնել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Հնդկաստանը կշարունակի ռուսական նավթ գնել, քանի որ դա ձեռնտու է իր երկրի համար։ Այս մասին նոյեմբերի 8-ին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո ասել է արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանքարը, փոխանցում է Reuters-ը։

Նշվում է, որ Հնդկաստանը Չինաստանից հետո դարձել է Ռուսաստանում նավթի ամենամեծ գնորդը։ Այդ երկրի նավթավերամշակման գործարանները ռուսական վառելիքը գնում են զեղչով։

Գործակալությունը հիշեցրել է, որ Նյու Դելին՝ աշխարհի երրորդ խոշորագույն նավթ ներկրողը և Մոսկվայի ավանդական դաշնակիցը, ուղղակիորեն չի դատապարտել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, իսկ երեքշաբթի կայացել է Ջայշանքարի և Լավրովի այս տարվա հինգերորդ հանդիպումը։

«Մեր հիմնական պարտականությունն է՝ ապահովել հնդիկ սպառողին հնարավորինս բարենպաստ մուտք դեպի միջազգային (նավթ և գազ) շուկաներ: Այս առումով մենք տեսանք, որ Հնդկաստանի և Ռուսաստանի հարաբերությունները շահավետ են: Այսպիսով, եթե ձեռնտու է, ես այն կշարունակեմ»,- ասել է Հնդկաստանի ԱԳՆ ղեկավարը։

Հայտարարությունն արվել է այն ժամանակաշրջանում, երբ ԱՄՆ-ը և G-7-ի նրա դաշնակիցները քայլեր են ձեռնարկում՝ գների սահմանափակումով կանխելու Ռուսաստանի շահույթը նավթից, ընդգծել է Reuters-ը:

Ավելի վաղ լրատվամիջոցներին հայտնի էր դարձել, որ ռուսական ածուխի ներմուծման դեմ ԵՄ պատժամիջոցների սահմանումից հետո Թուրքիան, Հնդկաստանը և Չինաստանը, ինչպես նաև աֆրիկյան երկրներն այն գնում են էժան գնով։

Տաթև Ֆռանգյան