Խերսոնը պատրաստվում է փողոցային մարտերի

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ուկրաինան Ռուսաստանին մեղադրել է Խերսոնում դատարկ տները թալանելու և դրանցում քաղաքացիական հագուստով զինվորականների տեղավորելու մեջ։ Կիևի պաշտոնյաներն ասում են, որ դա քաղաքում փողոցային մարտերի նախապատրաստման մի մասն է, որոնք երկու կողմերն էլ կանխատեսում են, և որոնք կլինեն պատերազմի ամենակարևոր մարտերից, գրում է Euronews-ը։

Կրեմլի կողմից նշանակված իշխանություններն օկուպացված տարածաշրջանում հայտարարել են, այսպես կոչված, «տարհանումների» ավարտի մասին. Կիևը դա անվանում է բռնի տեղահանում և ռազմական հանցագործություն։ Մոսկվայի կողմից վերահսկվող պաշտոնյաները տեսանյութ են հրապարակել, որում տարածաշրջանի բնակիչներով վերջին նավը շարժվում է դեպի Դնեպրի ձախ ափ։

Ռուսական օկուպացիայից ուկրաինական տարածք փախածներն ասում են, որ ստիպված են եղել թաքցնել իրենց հեռախոսները զինվորականներից, ընդ որում՝ չեն կարողացել կապ հաստատել արտաքին աշխարհի հետ։ Ռուսաստանը ռազմական դրություն է մտցրել և սահմանափակել է հաղորդակցությունը Ուկրաինայի չորս շրջաններում, որոնք հոկտեմբերի սկզբին իրենն է հայտարարել:

Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ, այսպես կոչված, «հատուկ ռազմական գործողության» գոտում են 80 հազար մոբիլիզացվածներ կան, որոնցից 50 հազարը մասնակցում է ռազմական գործողություններին։ Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ 300 հազար մարդու մասնակի մոբիլիզացման պլանը գերակատարվել է կամավորների հաշվին։

Մինչ այդ, ուկրաինական բանակը պնդում է, որ մոտենում է Խերսոնին: Նպատակը ռուսական զորքերի նյութատեխնիկական ապահովման և մատակարարման շղթան խաթարելն է՝ այնտեղ նրանց ներկայությունը դարձնելով անկայուն։

Տաթև Ֆռանգյան