Բասկետբոլ. տարիքային 4 հավաքականներ կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին
Կայացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահության նիստը, որը վարել է ՀԲՖ նախագահ՝ Հրաչյա Ռոստոմյանը: Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը:
Նիստում որոշվել է հաջորդ տարի մասնակցել Մ16 և Մ18 տարեկան տղաների և աղջիկների Եվրոպայի C դիվիզոնի առաջնություններին: Որոշում է կայացվել նաև հայտ ներկայացնել Մ18 տարեկան աղջիկների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը Հայաստանում անցկացնելու համար:
Հիշեցնենք, որ 2022 թվականին տղաների և աղջիկների մինչև 16 տարեկան Հայաստանի հավաքականները դարձել են Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի փոխչեմպիոններ: