Գնահատվել են հետախույզ կինոլոգիական ջոկատի կարողությունները
Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հետախույզ կինոլոգիական ջոկատը հանձնել է ստուգարք․ տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։
Ռուսաստանի Դաշնությունից ժամանած մասնագետները մեկ ամիս շարունակ մարզել են ջոկատի չորքոտանիներին, նոր գիտելիքներ փոխանցել հրահանգիչներին։
Ստուգարքին հետևել են ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը և տարբեր ստորաբաժանումների ղեկավարները։
Հետախույզ կինոլոգները կատարել են մի շարք առաջադրանքներ և հաղթահարել են իրենց առջև դրված բոլոր խնդիրները։ Ռուս մասնագետները բարձր են գնահատել ջոկատի հմտությունները և իրականացրած աշխատանքը։