Արցախի ոստիկանապետի մերձավորները սպառնում են բողոքի ցույցերին մասնակցողներին․ հադրութեցի երիտասարդներ . ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր բողոքի ցույցներին միանալու նպատակով Հադրութից Ստեփանակերտ է եկել երտասարդների մի խումբ, որի անդամները Factor.am-ի թղթակցի հետ զրույցում բողոքել են ծագումով հադրութեցի Արցախի ոստիկանապետ Կամո Աղաջանյանից և նրա ազգականներից:

Նրանց ներկայացմամբ՝ Աղաջանյանի մերձավորները իրենց և իրենց ընկերներին սպառնացել են աշխատանքից ազատել, եթե իրենք մասնակցեն բողոքի ցույցերին, տարբեր ճնշումներ են բանեցրել, և դա նորություն չէ։

«Բեսպրիդելը պետք է վերանա Ղարաբաղից: Հադրութից բռնած մինչև Ստեփնակերտ: Եթե Հայաստանում Սերժիկ-Սաշիկ-Լևոն ախպերությունն էր, ապա Հադրութում Աղաջանյան (ԱՀ ոստիկանապետ) ախպերությունն է: Մինչեւ 7 պորտ բարեկամներին գործի է դրել: Ուր գնում ես Աղաջանյաններ: Հերիք է` էլի…»,- նշել է նրանցից մեկը։

Երիտասարդներից մյուսն էլ նկատել է․ «Իշխանությունն այսօր նրանց ձեռքում է, բայց այդպես չի կարելի… Ում որ վախեցրել, իրենց կողքին են կանգնեցրել, այդ նույն մարդիկ են նրանց թիկունքից խփելու: Մարդկանց վախեցնելով չեք կարողանալու ձեր կողքին պահել»:

Լրագրողի հարցին, արդյոք սպառնալիքները նաև այսօ՞ր են շարունակվում, երիտասարդները պատասխանել են․«Մինչև այսօր շարունակվում են այդ սպառնալիքները: Չեն թողնում մարդկանց մասնակցել Ստեփանակերտում տեղի ունեցող ցույցին: Սպառնում են տարբեր ձևերով, սկսած աշխատանքից հեռացնելուց և նման տարբեր սպառնալիքներից: Շատ մարդիկ են ցանկացել մեզ հետ այսօր Ստեփակերտ գալ, սակայն թույլ չեն տվել նրանց, դրա համար ենք այսքան քիչ, բայց երեկ Հադրութի բոլոր հիմնարկներում որքան մարդ կա, հանել-բերել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ` հակացույց անելու համար: Ժողովրդին հանել են ժողովրդի դեմ: Այդ նույն մարդիկ էլ չգիտեն թե ուր են եկել և ինչի համար»,- վրդովված նշել են երիտասարդները։

Մանրամասները՝ տեսանյութում