Իրանն առաջին անգամ խոստովանել է անօդաչու թռչող սարքերի առաքումը Ռուսաստան

Լուրեր

31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
Բոլորը

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը խոստովանել է, որ երկիրը Ռուսաստանին անօդաչու սարքեր է մատակարարել։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ հայտարարությունը, որում Թեհրանն առաջին անգամ պաշտոնապես հաստատել է մատակարարումները, հնչել է Իրանի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ մատակարարումն իրականացվել է նախքան Ուկրաինա ռուսական ներխուժումը։

«Մենք Ռուսաստանին սահմանափակ քանակությամբ անօդաչու սարքեր ենք փոխանցել Ուկրաինայի պատերազմից մի քանի ամիս առաջ»,- ասել է նախարարը:

Աբդոլլահիանը «միանգամայն սխալ» է անվանել Թեհրանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողությունների համար Ռուսաստանին հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր մատակարարելու մասին հաղորդագրությունները՝ հավելելով, որ Իրանը կողմ է Ուկրաինայում պատերազմի դադարեցմանը:

Թեհրանը «անտարբեր չի մնա», եթե ապացույցներ հայտնվեն պատերազմում Ռուսաստանի կողմից իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործման մասին, նշել է նա:

Իրանի ԱԳ նախարարի հայտարարությունը հնչել է մի քանի ամսվա ընթացքում Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործման, այդ թվում ՝ էներգետիկ ենթակառուցվածքների և քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումների քննարկման ֆոնին։

Վերջին շաբաթներին Ուկրաինան հայտնում է քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների վրա անօդաչու սարքերի հարձակումների աճի մասին, մասնավորապես, խոսքը իրանական Shahed-136 արտադրության դրոնների օգտագործման մասին է: Ռուսաստանը հերքում է Ուկրաինայում իրանական անօդաչու սարքերի կիրառումը։