Իրանի խորհրդարանի նախագահը հրաժարվել է Բաքու նախատեսված այցից, փոխարենը կժամանի Երևան․ ԶԼՄ

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հրաժարվել է Ադրբեջանի նախատեսված այցից։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Oxu.az քարոզչական լրատվականը։

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Ադբոլլահիանը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում հայտնել էր, որ Ղարիբաֆը պատրաստվում է այցելել Բաքու։

Այժմ Oxu.az-ը, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրներին, նշում է, որ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հրաժարվել է ժամանել Ադրբեջան, փոխարենը որոշել է այցելել Երևան։

Բաքվում Իրանի դեսպանատնից հաստատել են, որ Ղալիբաֆի՝ Ադրբեջան կատարելիք այցը հետաձգվել է։ Դեսպանատան մամուլի ծառայությունից այցի հետաձգման պատճառը չեն հայտնել՝ նշելով միայն, որ այն տեղի կունենա ավելի հարմար ժամանակ։

Հավելենք, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների լարվածության ֆոնին ադրբեջանական քարոզչական դաշտն ու լրատվամիջոցները շարունակում են հակաիրանական տրամադրություններ հրահրել ու տարածել։

Իրանական IRNA գործակալությունն էլ ավելի վաղ հայտնել էր, որ Իրանը պաշտոնապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է այցելել Թեհրան, սակայն Բաքուն դեռևս ձգձգում է հրավերի ընդունումը։

Էմմա Չոբանյան