Նեթանյահուն վերադարձավ․ Իսրայելի հեռացող վարչապետ Լապիդը շնորհավորել է նրան հաղթանակի կապակցությամբ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը շնորհավորել է Բենիամին Նեթանյահուին նոյեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Անցյալ տարի վարչապետությունից հեռացված Նեթանյահուն հաղթականորեն վերադառնում է իշխանության։

Բենիամին Նեթանյահուի «Լիքուդ» կուսակցությունը և նրա դաշնակիցները՝ ծայրահեղ աջերն ու կրոնական ուղղափառ կուսակցությունները, ստացել են Կնեսետի 120 մանդատներից 64-ը։ Հինգշաբթի, երբ պարզ դարձան ընտրությունների վերջնական արդյունքներ, հեռացող վարչապետ Յաիր Լապիդը զանգահարել է Նեթանյահուին, շնորհավորել և վստահեցրել, որ կապահովի իշխանության կանոնավոր փոխանցումը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Այս ընտրությունները վերջ դրեցին Իսրայելի քաղաքականության քաոսային փուլին, որը սկսվեց 2019 թվականին, երբ այն ժամանակ վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեղադրվեց կոռուպցիայի մեջ: Այդ մեղադրանքներով դատաքննությունը դեռ շարունակվում է, հաջորդ նիստը կկայանա երկուշաբթի։

Քվեարկությունից անմիջապես հետո, երբ հրապարակվեցին exit poll-ի արդյունքները, Նեթանյահուն իր կողմնակիցներին հայտարարել է, որ ապագա կառավարությունը հոգ կտանի Իսրայելի բոլոր քաղաքացիների մասին։

«Մենք կվերադարձնենք անվտանգությունը, կզսպենք բարձր գները, կընդլայնենք խաղաղության օղակը [Իսրայելի շուրջ], Իսրայելը կվերադարձնենք աճող տերությունների շարքը»,- ասել է Նեթանյահուն։

Այս ընտրություններից հետո Իսրայելի խորհրդարանը մնում է բավականին մասնատված։ Նեթանյահուի «Լիքուդը» ստացել է 32 մանդատ, Յաիր Լապիդի կենտրոնական «Յեշ Աթիդ» կուսակցությունը՝ 24, ծայրահեղ ազգայնական կրոնական «Սիոնիզմ» կուսակցությունը՝ 14, իսկ գործող պաշտպանության նախարար Բենի Գանցի աջ կենտրոնամետ «Ազգային միաբանություն» կուսակցությունը՝ 12:

Եվս երկու ծայրահեղ ուղղափառ հրեական կուսակցություններ ստացել են 11 և 7 մանդատ, մեկ աշխարհիկ ազգայնական կուսակցություն՝ 6, Իսրայելի երկու արաբական կուսակցությունները՝ 5-ական, իսկ լեյբորիստները՝ 4 մանդատ։ Կառավարություն ձևավորելու համար Նեթանյահուին կոալիցիա է անհրաժեշտ. ընտրություններից հետո նա դեռ ուղղակիորեն չի ասել, թե ում է որպես գործընկեր դիտարկում, սակայն ակնկալվում է, որ նրանց թվում կլինի նաև կրոնական «Սիոնիզմ»-ը։

Տաթև Ֆռանգյան