ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմի օրինակացում․ փորձագետը ՌԴ-ի հետ նոր համաձայնագրում վտանգ է տեսնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
Բոլորը

Հայաստանն ու Ռուսաստանն այսուհետ կհամագործակցեն տեղեկատվական անվտանգության ոլորտում։ Համաձայնագրի վավերացման մասին փաստաթուղթն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում՝ չզեկուցվող հարցերի շարքում։

Համաձայնության մասին դեռ այս տարվա ապրիլին պարզ դարձավ․ դրան անդրադարձ կար Պուտինի և Փաշինյանի՝ Մոսկվայում հանդիպման արդյունքով ստորագրված 30 կետանոց հայտարարության մեջ։

Հայտարարության 10-րդ կետում ասվում էր․

«Կողմերը մտահոգություն հայտնեցին հակաիրավական և վնասակար գործողությունների իրականացման, պետությունների ներքին գործերին միջամտելու և նրանց սուվերենությունը խաթարելու նպատակով ժամանակակից տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների օգտագործման աճող միտման կապակցությամբ: Ընդգծեցին միջազգային տեղեկատվական անվտանգության բնագավառում երկկողմ համագործակցության ամրապնդման նշանակությունը: Հաստատեցին տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում, նախևառաջ՝ ՄԱԿ-ում, միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման ուղղությամբ կառուցողական փոխգործակցություն իրականացնելու նպատակադրությունը»:

Արդեն ուժի մեջ մտած համաձայնագիրը պետք է նպաստի Ռուսաստանի հետ ԵՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և բազմակողմ այլ ձևաչափերում համագործակցության խորացմանը, նշվում է որոշման հիմնավորման մեջ։

Այսպիսով, երկու երկրների իրավասու մարմինները համագործակցություն են իրականացնելու մի քանի հիմնական ուղղություններով՝ տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառի սպառնալիքներին հակազդման համակարգում, տեղեկատվական անվտանգության ապահովմանը նպաստող վստահության անհրաժեշտ միջոցառումների համաձայնեցում և իրականացում։ Նաև տեղեկություններ են փոխանակելու իրավապահ ոլորտում ահաբեկչական և այլ հանցավոր նպատակներով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման հետ կապված հանցագործությունները բացահայտելու, կանխարգելելու, կանխելու և հետաքննելու նպատակով։

Առաջին հայացքից սովորական այս փաստաթուղթն իրականում վտանգավոր է և անթույլատրելի՝ ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Եթե խոսքը չվերաբերեր ՌԴ-ին, համաձայնագիրը նույնիսկ կարելի էր ողջունելի համարել, բայց, ըստ նրա, խոսքը մի պետության մասին է, որի համար սպառնալիքների բովանդակությունն ու էությունը արմատապես տարբերվում են Հայաստանի սպառնալիքներից։

Բովանդակային առումով տարբեր արժեքների ու սկզբունքերի դաշտում ենք՝ ինքներս լինելով ահաբեկչության զոհ, որևէ ընդհանրություն չունենալով ահաբեկչական քաղաքականություն իրականացնող պետության հետ՝ ասում է Սաքունցը։ Բացի այդ, ինչպե՞ս ենք համագործակցելու ԵՄ-ի հետ, որն այլ արժեքային հենք և նպատակ ունի։ Իրավապաշտպանի կարծիքով՝ այս համաձայնագիրը ոչ միայն որևէ խնդիր չի լուծելու, այլև ռեսուրսներ է տալու նման ագրեսիվ քաղաքականություն իրականացնող ռեժիմին՝ իր ռեսուրսներն օգտագործելու Հայաստանում։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարծում է, որ այս փաստաթղթին պետք չէ լուրջ վերաբերվել, ըստ նրա՝ դա զուտ հռչակագրային փաստաթուղթ է։ Ռուսաստանը, գտնվելով մեկուսացված վիճակում, ցանկանում է ընդամենը ցույց տալ, որ ինչ-որ երկրների հետ շարունակում է խորացնել համագործակցությունը, և հենց դրա վկայությունն է նաև Ուկրաինայի դեմ պատերազմը սկսելուց հետո և՛ Ադրբեջանի, և՛ Եվրասիական միության երկրների հետ հռչակագրային բնույթի փաստաթղթերի ստորագրումը՝ կարծում է նա։

Իսկ, առհասարակ, ՌԴ-ի հետ տեղեկատվական ոլորտում համագործակցության առումով շատ ավելի լուրջ խնդիրներ ունենք՝ ասում է Բորիս Նավասարդյանը։

Ռուսաստանն ակտիվորեն փորձեր է արել ու շարունակում է անել նաև հայկական բովանդակության վրա ազդելու ուղղությամբ։  Վերջին՝ ամենաթարմ դեպքը հենց Factor TV-ին ուղարկված ծանուցագիրն էր։ Factor TV-ն պաշտոնական գրություն էր ստացել ՌԴ կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության ոլորտի նկատմամբ վերահսկողության դաշնային ծառայությունից։ Ռոսկոմնադզորը, հղում անելով Ռուսաստանի Գլխավոր դատախազության որոշմանը, մեզանից պահանջում էր հեռացնել, իրենց բնութագրմամբ՝ ՌԴ օրենքի խախտմամբ տարածված տեղեկատվությունը։

Խոսքը դեռևս այս տարվա ապրիլի 4-ի մի հրապարակման մասին է։ Factor.am կայքի ռուսալեզու բաժնում տեղադրել էինք Եվրամիության պաշտոնական դատապարտող հայտարարության ռուսերեն թարգմանությունը՝ կապված ուկրաինական Բուչայի արյունալի դեպքերի հետ։ Ռոսկոմնադզորը պահանջում էր անհապաղ հեռացնել նյութը, հակառակ դեպքում սպառնալով սահմանափակել մուտքը նշված տեղեկատվական ռեսուրս։ Factor TV-ն հավատարիմ մնալով իր սկզբունքներին, բնականաբար, չի կատարել Ռոսկոմնադզորի պահանջն ու չի հեռացրել հրապարակումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան