Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանում Իտալիայի դեսպանատուն

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանն Իտալիայի Հանրապետության պետական տոնի՝ Ազգային օրվա առթիվ այսօր այցելել են Հայաստանում Իտալիայի դեսպանատուն և շնորհավորել դեսպան Վինչենցո դել Մոնակոյին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Իտալիայի բարեկամ ժողովրդին, մաղթել հաջողություններ և բարօրություն. տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-իտալական միջպետական կապերը զարգանում են պատմական ամուր հիմքերի և երկու ժողովուրդների հարուստ մշակութային ժառանգության հիման վրա: Գոհունակությամբ ընդգծելով հարաբերությունների գործընկերային բնույթը եւ փոխվստահության բարձր մակարդակը՝ նրանք միաժամանակ նշել են, որ համագործակցության ներուժը չափազանց մեծ է, եւ կողմերի խնդիրն է այն մշտապես բացահայտել:

Անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-Եվրոպական միություն գործակցությանը, որը նաև հայ-իտալական փոխգործակցության օրակարգի կարևոր ուղղություններից է: