Աշխարհն արագորեն կորցնում է սառցադաշտերը․ Կիլիմանջարոյում, Դոլոմիտներում և ԱՄՆ-ում մինչև 2050թ․ դրանք կհալվեն

Լուրեր

31.10.2026 | 15:50
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
Բոլորը

ՄԱԿ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների շուրջ մեկ երրորդում սառցադաշտերը կհալվեն երեք տասնամյակի ընթացքում, ասվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցում: Դրանց թվում են Կիլիմանջարո լեռան վերջին սառցադաշտերը, Ալպերի սառցադաշտերը և ԱՄՆ-ի Յոսեմիտի ազգային պարկը:

Դրանք կհալվեն՝ անկախ կլիմայի փոփոխության դեմ պայքարող աշխարհի գործողություններից, կարծում են զեկույցի հեղինակները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Զեկույցը, որը կանխատեսումներ է անում արբանյակային տվյալների հիման վրա, հրապարակվել է հաջորդ շաբաթ Եգիպտոսում կայանալիք կլիմայի փոփոխության COP27 համաժողովից առաջ։ Ընդհանուր առմամբ, ՄԱԿ-ի համաշխարհային ժառանգության 50 օբյեկտներում հայտնաբերվել է մոտ 18․600 սառցադաշտ: Դրանք կազմում են Երկրի սառցակալած տարածքի գրեթե 10%-ը և ներառում են հայտնի զբոսաշրջային վայրեր և սրբավայրեր տեղի բնակչության համար:
Սառցադաշտերի նահանջը և անհետացումն ամենավառ ապացույցներից մեկն է, որ Երկրի կլիման տաքանում է, ասվում է զեկույցում:

«Մենք հուսով ենք, որ կարող ենք սխալվել, բայց մեր ձեռքում գիտական ապացույցներ կան։ Սառցադաշտերը կլիմայի փոփոխության կարևոր ցուցիչներից են, քանի որ դրանք տեսանելի են, իրապես կարող եք այն տեսնել»,- ասել է զեկույցի հեղինակներից մեկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրի ղեկավար Թալես Կարվալյո Ռեսենդեն։

ՄԱԿ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների մնացած երկու երրորդում սառցադաշտերը դեռ հնարավոր կլինի փրկել, բայց միայն այն դեպքում, եթե աշխարհը սահմանափակի գլոբալ տաքացումը մինչև 1,5 աստիճան Ցելսիուսի, նշում են զեկույցի հեղինակները:

Անցյալ շաբաթ հրապարակված ՄԱԿ-ի մեկ այլ զեկույցում ասվում է, որ մարդկության համար այս նպատակին հասնելու հուսալի ուղիներ ներկայում չկան:

Տաթև Ֆռանգյան